Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը 10 տարեկան է

03.08.2015

Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը 10 տարեկան է


Օրերս լրացավ Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադրման 10-ամյակը: Այն ստեղծվել է 2005թ. Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի, Հայ Օգնության Ֆոնդի և Շիրակ Տեխնոլոգիաներ ՍՊԸ-ի համատեղ ջանքերով: 10 տարիների ընթացքում կենտրոնն արդեն պատրաստել է 300 մրցունակ կադրեր տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայում, որոնց 95% ապահովված է աշխատանքով: Կենտրոնն իր հիմնադրման օրվանից աշխատում է ապակենտրոնացնել տեղեկատվական տեխնոլոգիաների շուկան Երևանից Գյումրի՝ նպաստելով երկրի տնտեսության հզորացմանը և երկրում ՏՏ բնագավառի առաջխաղացմանը: 


10-ամյակին նվիրված տոնական միջոցառում էր կազմակերպվել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (ԳՏԿ), որի շրջանակում բարձրաստիճան հյուրերի, կենտրոնի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների ու ոլորտի առաջատար մասնագետների ներկայությամբ ավարտական վկայականներ հանձնվեցին ԳՏՏԿ-ի երկամյա կրթական ծրագրի, երեկոյան և ավագ դպրոցականների համար կազմակերպվող նեղ մասնագիտական դասընթացների շրջանավարտներին: Կենտրոնի կողմից շնորհակալագրեր հանձնվեցին ՀՕՖ-ին, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամին և այլ գործընկեր կազմակերպություններին՝ արդյունավետ համագործակցության և ոլորտի զարգացմանը նպաստելու համար:


Միջոցառումը ընթացքում հավաստագրեր ստացան նաև Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, “Դ-Լինկ” ընկերության և Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի կողմից համատեղ կազմակերված Linux օպերացիոն համակարգի և C ծրագրավորման լեզվի մասնագիտացված դասընթացի մասնակիցները: Այս դասընթացին բարձր առաջադիմություն ցուցաբերած մասնակիցները հնարավորություն կունենան պրակտիկայի և աշխատանքի անցնելու “Դ-Լինկ” ընկերությունում:


Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հաջողությունը նախապայմաններից մեկն էր Գյումրիում տեխնոլոգիական կենտրոնի ստեղծման համար: Արդեն 2014 թվականին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը սկսեց գործել ժամանակակից և նորակառույց շենքում, որտեղ էլ այսօր տեղակայված են և ակտիվ գործունեություն են ծավալում շուրջ 20 կազմակերպություններ, որոնց թվում նաև Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը:





Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ