Ընթացիկ Նորություններ

Հրաման 22Ա - 12․07․2024

ՀՐԱՄԱՆ N 22-Ա


Հրապարակված՝ 12․07․2024թ․

Ներգրավվող արվեստագետներ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Հրավիրում ենք Հայաստանում բնակվող արտիստների ուշադրությունը․ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է տաղանդավոր արտիստների՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում։

Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագիր 2023

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


 Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագրի 2023 թվականի միջազգային հայտերի ընդունման 

 

Մեկնարկել է «Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման» (Faculty Research Funding) ծրագրի միջազգային հայտերի ընդունումը։ Ծրագիրն իրականացնում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ PMI Science գիտահետազոտական կենտրոն Հայաստանի աջակցությամբ։

 

Ծրագրի նպատակն է տրամադրել ֆինանսական և համակարգային աջակցություն կիրառական հետազոտական նախագծերին, որոնք իրականացնում են առաջատար համալսարանների, գիտահետազոտական ինստիտուտների, նորարարական ստարտափների և ընկերությունների թիմերն ամբողջ աշխարհում։

 

Ուղղություններ    

Հետազոտական թիմերը կարող են ներկայացնել առաջարկներ հետևյալ առաջատար ոլորտներում՝

  • Նյութագիտություն, կայուն նյութեր, մագնիսական հատկություններով նյութեր
  • Այլընտրանքային ոչ էլեկտրոնային էներգիայի աղբյուրներ
  • Տաքացման և ջերմափոխանակման տեխնոլոգիաներ
  • Նեյրոգիտություն, սենսորային փորձառություն, սենսորային տեխնոլոգիաներ
  • Աերոզոլային գիտություն և տեխնոլոգիաներ
  • Բուսաբանություն և ագրոնոմիա
  • Թունաբանական մեթոդոլոգիաներ
  • Կիրառական և փորձարարական ֆիզիկա
  • Արդյունաբերական և համակարգերի ճարտարագիտություն, էլեկտրոնային ճարտարագիտություն, նախատիպավորում
  • Մաթեմատիկա, մաթեմատիկական մոդելավորում, տվյալների գիտություն
  • Անալիտիկ քիմիա

 

Համապատասխանության չափանիշներ

Ծրագիրը բաց է այն հետազոտական թիմերի համար, որոնք համապատասխանում են հետևյալ չափանիշներին՝

  • Բաղկացած կլինեն 3-5 անդամներից, որոնք ներկայացնում են առաջատար գիտահետազոտական ինստիտուտներ, համալսարաններ, նորարարական ստարտափներ կամ ընկերությունները: Նախապատվությունը կտրվի այն թիմերին, որոնց կազմում ընդգրկված են երիտասարդ հետազոտողներ (առնվազն 1 ուսանող):
  • Կներկայացնեն hետազոտական նախագիծ, որը կարող է ունենալ կիրառական նշանակություն և կհամապատասխանի առաջնահերթ ուղղություններին:

Նախընտրական փուլը հաղթահարած թիմերը կհրավիրվեն հարցազրույցի՝ ներկայացնելու իրենց նախագիծը։

 

Առավելություններ

Հետազոտական նախագծերը կարող են ունենալ իրականացման տարբեր ժամկետներ և ֆինանսավորման պահանջներ: Կախված իրականացման տևողությունից՝ ֆինանսավորումը կարող է լինել 1․1 - 5․8 միլիոն դրամի սահմաններում (ներառյալ բոլոր հարկերը և պարտադիր վճարները):

Բացի այդ, ծրագիրը հարթակ է տրամադրում գործընկերային հարաբերություններ կառուցելու և կիրառական հետազոտությունների արդյունքների առևտրայնացման հնարավորությունների համար:

Թիմերը նաև հնարավորություն կստանան մասնակցելու համայնքային բացառիկ միջոցառումների և համագործակցելու ոլորտի փորձառու մասնագետների ու մենթորների հետ։

 

Ինչպե՞ս դիմել

Դիմելու համար խնդրում ենք կատարել հետևյալ քայլերը՝

  • Լրացրնել Առցանց հայտաձևը,
  • Պատրաստել և կցել թիմի բոլոր անդամների համապարփակ ինքնակենսագրականները,
  • Պատրաստել հետազոտական նախագծի առաջարկ՝ հետևելով Հավելված 1-ում նշված ուղեցույցներին,
  • Ներկայացնել աջակցության և հետազոտական սարքավորումների առկայության հաստատում ինստիտուտ(ներ)ի կողմից։ Ձևաթուղթն՝ այստեղ:

Բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացվեն անգլերենով։

Մեծ թվով հայտեր ստանալու դեպքում, ցավոք, ծրագրում չընդգրծվող թեկնածուների հետ հետադարձ կապ հաստատել չենք կարողանա։

 

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2023թ. օգոստոսի 12-ը՝ ժ. 23։59 (Երևանի ժամանակով)։

 

Ծանուցում. Տեղեկացնում ենք, որ հայտաձևը լրացնելու համար անհրաժեշտ է ունենալ Google-ի օգտահաշիվ։

Խնդրում ենք դիմելուց առաջ անպայման կարդալ սույն Գաղտնիության ծանուցումը։




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ