Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի էներգետիկ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար փնտրում է էլեկտրասնուցման համակարգերի մասնագետ (էներգետիկ)։

 

Նշված պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 2025թ-ի մարտի 20-ը (ներառյալ) ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով՝ «Electric»:

Ինժեներական քաղաքի Բանվոր

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար փնտրում է Բանվոր

 

Պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 2025թ-ի մարտի 5 (ներառյալ) ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով՝ «ԻՔ Բանվոր»:

Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագիր 2022

 

Միջազգային հայտերի ընդունման հայտարարություն

Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագիր 2022թ.

 

Սիրով հրավիրում ենք Հայաստանի և արտերկրի առաջատար հետազոտական ինստիտուտների, բուհերի և ընկերությունների հետազոտական թիմերին ներկայացնելու իրենց առաջարկները Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման (Faculty Research Funding) ծրագրին, որն իրականցվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ։ Ծրագրի հիմնական նպատակն է տրամադրել ֆինանսավորում և համակարգված օժանդակություն տարբեր հետազոտական թիմերին՝ ներքոհիշյալ գիտական ուղղություններում։ 2018 թվականից 19 հետազոտական ինստիտուտների և համալսարանների 61 հետազոտական թիմեր արդեն դարձել են ծրագրի շահառուներ՝ գրանցելով հսկայական առաջընթաց իրենց հետազոտություններում։


Ոլորտներ  

2022թ-ի հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագրին կարող են դիմել այն հետազոտական թիմերը, որոնց հետազոտական և գիտական նախագծերն առնչվում են հետևյալ ոլորտներին՝

  • Նյութագիտություն, կայուն նյութեր, մագնիսական հատկություններով նյութեր
  • Այլընտրանքային էներգիայի ոչ-էլեկտրոնային աղբյուրներ
  • Ջերմային ու ջերմահաղորդիչ տեխնոլոգիաներ
  • Նեյրոգիտություն, սենսորային փորձառություն, սենսորային տեխնոլոգիաներ
  • Աերոզոլային գիտություն և տեխնոլոգիաներ
  • Բուսաբանություն և ագրոնոմիա
  • Թունաբանական մեթոդաբանություն
  • Կիրառական ու փորձարարական ֆիզիկա
  • Արդյունաբերական և համակարգային ինժեներիա, էլեկտրոնային ինժեներիա, նախատիպավորում
  • Մաթեմատիկա, մաթեմատիկական մոդելավորում, տվյալագիտություն
  • Վերլուծական քիմիա:


Համապատասխանության չափանիշներ

Հայտատուները պետք է բավարարեն հետևյալ պահանջներին՝ 

 

  • Լինեն առաջատար հետազոտական ինստիտուտներից կամ համալսարաններից որևէ մեկը ներկայացնող հետազոտական թիմ (3-5 անդամ)։ Առաջնահերթությունը կտրվի այն թիմերին, որոնք ընդգրկել են երիտասարդ հետազոտողներ (առնվազն 1  ուսանող),
  • Առաջարկեն հետազոտական ծրագիր առաջնահերթ ուղղություններից որևէ մեկում։

Նախընտրական փուլը հաղթահարած թիմերը կհրավիրվեն հարցազրույցի՝ իրենց առաջարկը ներկայացնելու նպատակով։ Հայտերի մեծ թվի պատճառով, ցավոք, Ծրագրի նախնական փուլը չհաղթահարած թեկնածուների հետազոտական նախագծի առաջարկների վերաբերյալ որակական հետադարձ կապ չի տրամադրվի։ 

 

 

Առավելություններ 

Ծրագրի շրջանակում ընտրված մինչև 15 հետազոտական թիմերն իրենց հետազոտական ծրագրերն իրականացնելու համար կստանան ֆինանսավորում յուրաքանչյուրը շուրջ 7 մլն ՀՀ դրամի չափով (ներառյալ բոլոր հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները)։

 

Թիմերը նաև հնարավորություն կստանան մասնակցելու համայնքային բացառիկ միջոցառումների և համագործակցելու ոլորտում փորձառու մասնագետների ու մենթորների հետ։

 

Ինչպե՞ս դիմել

Հետաքրքրված թիմերը պետք է լրացնեն Առցանց հայտադիմումը՝ կցելով հետևյալ փաստաթղթերը.

  • Թիմի բոլոր անդամների ինքնակենսագրությունները (CV);
  • Հետազոտական նախագծի առաջարկը՝ Հավելված 1-ում նշված կառուցվածքին համապատասխան;
  • Աջակցության և հետազոտական սարքավորումների առկայության հաստատում ինստիտուտ(ներ)ի կողմից։ Ձևաթուղթը՝ այստեղ:

Բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացվեն անգլերենով։

 


Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2022թ. հունիսի 23-ը, ժ. 23։59 (Երևանի ժամանակով)։

 


Ծանուցում. Տեղեկացնում ենք, որ հայտադիմումը լրացնելու համար անհրաժեշտ է ունենալ Google-ի հաշիվ։

 

Խնդրում ենք դիմելուց առաջ անպայման կարդալ սույն Գաղտնիության ծանուցումը։

 


Լրացուցիչ հարցերի դեպքում.

Հեռ. +374 11 219797; էլ. փոստ՝ [email protected]




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ