Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագիր 2020

 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության բուհերի ու հետազոտական ինստիտուտների հետազոտական թիմերը հրավիրվում են ներկայացնելու իրենց առաջարկները Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման (Faculty Research Funding) ծրագրին, որն իրականցվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ։ Ծրագրի հիմնական նպատակն է տրամադրել ֆինանսավորում և համակարգված օժանդակություն տարբեր հետազոտական թիմերին՝ ինստիտուցիոնալ հարաբերություններ հաստատելով հետազոտական ինստիտուտների և բուհերի հետ։ 2018 թվականից 15 հետազոտական ինստիտուտների և համալսարանների 29 հետազոտական թիմեր արդեն օգտվել են ծրագրից՝ գրանցելով էական առաջընթաց իրենց հետազոտություններում։

 

Ոլորտներ

Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագիրը թիրախավորում է հետազոտական և գիտական նախագծերի հայտեր այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝  Մաթեմատիկական մոդելավորում, Սիմուլյացիայի մոդելավորում, Տեխնոլոգիական օժանդակությամբ համակարգերի և փորձարկումերի նախագծում, Ջերմային ու ջերմահաղորդիչ տեխնոլոգիաներ, Արդյունաբերական և համակարգային ինժեներիա, Էլեկտրոնային ինժեներիա, Նախատիպավորում, Նյութագիտություն, Վերլուծական քիմիա, Օրգանական նյութեր (բիոպլաստիկ, բիոկերամիկա, բիոպոլիմերներ), Աերոզոլային գիտություն, Թունաբանություն, Կիրառական ու փորձարարական ֆիզիկա, Կիրառական մաթեմատիկա, Մեքենայական ուսուցում, Արհեստական բանականություն։

Առաջնահերթությունը կտրվի այն հետազոտական հայտերին, որոնք թիրախավորում են հատկապես Հավելված 1-ում նշված ուղղությունները։  

 

Ո՞վ կարող է դիմել

Հայտատուները պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին.

  • Լինել ՀՀ-ում գործող հետազոտական ինստիտուտներից կամ համալսարաններից որևէ մեկը ներկայացնող հետազոտական թիմ (2-6 անդամներով)։  Առաջնահերթությունը կտրվի այն թիմերին, որոնցում ընդգրկված են երիտասարդ հետազոտողներ։
  • Ներկայացնել հետազոտական ծրագիր, որը համապատասխանում է սույն Ծրագրի շրջանակին։

Նախընտրական փուլը հաղթահարած թիմերը կհրավիրվեն հարցազրույցի՝ իրենց առաջարկը ներկայացնելու նպատակով։

 

Առավելություններ

Ծրագրի շրջանակում ընտրված մինչև 8 հետազոտական թիմերը կստանան ֆինանսավորում շուրջ  4.8 միլիոն ՀՀ դրամի չափով (ներառյալ բոլոր հարկերը և այլ պարտադիր վճարները) իրենց հետազոտական ծրագրերի համար՝ մինչև 3 ամիս տևողությամբ։

 

Թիմերը նաև հնարավորություն կստանան մասնակցելու համայնքային բացառիկ միջոցառումների և համագործակցելու ոլորտում փորձառու մասնագետների ու մենթորների հետ։

 

Ինչպե՞ս դիմել

Հետաքրքրված թիմերը պետք է լրացնեն Առցանց հայտադիմումը՝ կցելով հետևյալ փաստաթղթերը.

  • Թիմի բոլոր անդամների ինքնակենսագրությունները (CV)
  • Աջակցության և հետազոտական սարքավորումների առկայության հաստատում ինստիտուտի (-ների) կողմից
  • Հետազոտական նախագծի առաջարկը՝ Հավելված 2-ում նշված կառուցվածքի համապատասխան:

Բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացվեն անգլերեն։

 

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2020 թ. սեպտեմբերի 25-ը, ժ. 23։59  (Երևանի ժամանակով)։

 

Նշում՝ Տեղեկացնում ենք, որ հայտադիմումը լրացնելու համար անհրաժեշտ է ունենալ Google հաշիվ:

 

Խնդրում ենք դիմելուց առաջ ծանոթանալ Անձնական տվյալների հավաքագրման վերաբերյալ սույն ծանուցմանը։

 

 

Լրացուցիչ հարցերի դեպքում.

Կոնտակտային անձ՝ Արթուր Փոքրիկյան

Հեռ. +374 11 219797; էլ. փոստ՝ [email protected]




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ