Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի էներգետիկ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար փնտրում է էլեկտրասնուցման համակարգերի մասնագետ (էներգետիկ)։

 

Նշված պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 2025թ-ի մարտի 20-ը (ներառյալ) ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով՝ «Electric»:

Ինժեներական քաղաքի Բանվոր

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար փնտրում է Բանվոր

 

Պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 2025թ-ի մարտի 5 (ներառյալ) ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով՝ «ԻՔ Բանվոր»:

Ֆակուլտետային հետազոտական մրցանակաբաշխություն

 

ՀՀ ֊ում գործող համալսարանները և հետազոտական ինստիտուտները հրավիրվում են մասնակցելու Ֆակուլտետային հետազոտական մրցանակաբաշխությանը:

 

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը PMI Science -ի աջակցությամբ հայտարարում է Ֆակուլտետային հետազոտական մրցանակաբաշխությունն աջակցելու համար համալսարաններում և հետազոտական ինստիտուտներում առկա հետազոտական թիմերին: Հետազոտական թիմերը (կազմված 2-5 անդամներից), որոնք իրականացնում են արդի հետազոտական և գիտական նախագծեր կարող են ներկայացնել դիմում-հայտ ստանալու համար հետազոտական նախագծերի զարգացման ուղղված ֆինանսական աջակցություն հետևյալ ոլորտներում՝

  • Կիրառական մաթեմատիկա,
  • Կիրառական ֆիզիկա,
  • Էլեկտրոնիկա, Էլեկտրատեխնիկա, Էլեկտրոնային կառավարման համակարգեր,
  • Տվյալների հավաքագրում, Տվյալների կառավարում,
    • Սիմուլացիա և մոդելավորում, բազմաֆունկցիոնալ մոդելավորում, ալգորիթմներ,
    • Չափման տեխնոլոգիաներ, տվիչներ,
    • Վերլուծական քիմիա,
    • Կենսաբժշկություն, թունաբանություն
    • Նյութագիտություն
    • Աերոզոլային գիտություն
    • Առարկաների ինտերնետ (IoT). 

 

Ֆակուլտետային հետազոտական մրցանակաբաշխության արդյունքում համալսարանները և հետազոտական ինստիտուտները ներկայացնող թվով 7 գիտահետազոտական թիմեր կստանան դրամական պարգևներ 7500 ԱՄՆ դոլարի չափով:

Ֆակուլտետային հետազոտական մրցանակաբաշխության մասնակցության դիմում- հայտը և ինքնակենսագրականները պետք է ներկայացնել՝ լրացնելով հետևյալ առցանց հայտադիմումն  անգլերեն լեզվով, ինչպես նաև ուղարկել փաթեթը հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]  մինչև սույն թվականի դեկտեմբերի 24-ը ներառյալ:

 

Ընտրությունը կատարվելու է տեղական և միջազգային փորձագետներից ձևավորված ժյուրիի կողմից: Հայտերը գնահատվելու են ըստ առաջադրված խնդրի բարդության, հետազոտության արդիականության և կիրառելիության ոլորտի, փորձարարական լուծումների և տեսական մասի համադրման մակարդակի, միջազգային հրապարակումներ և հղումների առկայության:




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ