Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

mLab-ի համար սարքավորումների ձեռք բերում

03.06.2014


Հայտերի ներկայացման հրավեր


Հայաստանի Հանրապետություն

“էլեկտրոնային հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր”

Վարկ No: 7963-AM

 

Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի /mLab/ համար

սարքավորումների ձեռք բերում 

 

Փաթեթ թիվ ICB No: 2.3.2-G-2a/Լոտ 1, 2

 

1.         Հայտերի ներկայացման սույն հրավերը ներկայացվում է ի լրումն սույն ծրագրի Գնումների գլխավոր ծանուցմանը (ԳԳԾ), որը UNDB online ինտերնետային կայքում զետեղվել է 2010թ-ի հոկտեմբերի 13-ին: 

 

2.         Հայաստանի Հանրապետությունը “Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից” (ՎԶՄԲ ) վարկ է ստացել` “էլեկտրոնային հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագրի” ծախսերի ֆինանսավորման համար, և վերջինս նպատակ ունի է այս վարկի միջոցների մի մասն օգտագործել Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի /mLab/ համար սարքավորումների ձեռք բերման թիվ ICB-2.3.2-G-2a/Լոտ 1,2-ի Հայտերի ներկայացման հրավերի համատեքստում` համաձայնագրի շրջանակներում վճարումների կատարման համար:

 

3.         “Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը”/ՁԻՀ/ և ՀՀ ֆինանսների նախարարության “Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն” ՊՀ-ն /ԱՖԾԿԿ/ այժմ հրավիրում են պահանջներին համապատասխանող հայտատուներին ներկայացնել կնքված հայտեր Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի /mLab/համար սարքավորումների ձեռք բերման նպատակով:

 

4.         Մրցույթը կանցկացվի 2004թ-ի մայիսին հրապարակված և 2006թ-ի հոկտեմբերին և 2010թ-ի մայիսին վերանայված “ՎԶՄԲ փոխառությունների և ՄԶԸ վարկերի շրջանակներում գնումների համար” ՀԲ ուղեցույցներով սահմանված Միջազգային մրցակցային մրցույթի (ՄՄՄ) ընթացակարգերի համաձայն: Հայտ կարող են ներկայացնել Ուղեցույցների շրջանակներում սահմանված թույլատրելի երկրներից բոլոր հայտատուները:

 

5.         Հայտատուները կարող են դիմել մեկ կամ երկու լոտերի համար:Հայտատուները կգնահատվեն յուրաքանչյուր լոտի համար առանձին, և եթե առաջարկվելու են զեղչեր, ապա դրանք պետք է առաջարկվեն յուրաքանչյուր լոտի համար:

 

6.         Հետաքրքրված համապատասխանող Հայտատուները կարող են հետագա տեղեկություններ ձեռք բերել ՀՀ ֆինանսների նախարարության “Արտասահմանյան ֆինանսական  ծրագրերի կառավարման կենտրոն” ՊՀ-ից և ուսումնասիրել մրցութային փաստաթղթերը ստորև նշված հասցեում տեղական ժամանակով 9:00-ից մինչև 18:00:

 

 7.        Որակավորման պահանջները ներառում են.

(ա) Ֆինանսական կարողություններ.

Հայտատուն պետք է ներկայացնի փաստաթղթային հավաստում առ այն, որ վերջինս բավարարում է հետևյալ ֆինանսական պահանջներին`

  • Վերջին երեք տարիների /2011-2013թթ/ միջին տարեկան շրջանառությունը նվազագույնը պետք է կազմի. Լոտ 1-ի համար 300,000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար, Լոտ 2-ի համար` 100,000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար, երկու լոտի համար միասին`400,000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար:
  • Հայտատուն պետք է ներկայացնի վերջին երեք տարիների համար հաշվետվություններ ֆինանսական վիճակի վերաբերյալ, ինչպիսիք են շահութահարկի կամ ԱԱՀ-ի հաշվարկի հաշվետվությունները:

(բ) Փորձ և տեխնիկական կարողություն.

Հայտատուն պետք է փաստաթղթային փաստարկ ներկայացնի` ցույց տալու համար, որ վերջինս համապատասխանում է փորձառության հետևյալ պահանջին/ներին`  

  • Նմանատիպ ապրանքների մատակարարման և/կամ արտադրման նվազագույնը 3 տարվա փորձ:
  • Մեկ լոտի համար դիմելու դեպքում վերջին 3 տարիների /2011-2013թթ/ ընթացքում հայտի գնից ոչ պակաս գումարով առնվազն մեկ նմանատիպ ապրանքների մատակարարման պայմանագրի հաջողությամբ իրականացում: Երկու լոտի համար դիմելու դեպքում`վերջին 3 տարիների /2011-2013թթ/ ընթացքում երկու հայտերի գների գումարից ոչ պակաս գումարով առնվազն մեկ նմանատիպ ապրանքների մատակարարման պայմանագրի հաջողությամբ իրականացում:
    Խնդրում ենք ներկայացնել պայմանագրերի և ընդունման ակտերի պատճենները:
  • Օտարերկրյա հայտատուն, որը չի գործում Հայաստանում, պետք է ներկայացվի տեղական գործակալի միջոցով, որը կիրականացնի հետմատակարարման` մատակարարի երաշխիքային սպասարկման պարտավորությունները:

Համատեղ ձեռնարկույամբ հանդես գալու դեպքում, ՀՁ-ի յուրաքանչյուր գործընկերը պետք է բավարարի Ֆինանսական կարողությունների, փորձառության և տեխնիկական կարողությունների պահանջներին:

 

(գ) Հայտատուն պետք է փաստաթղթային փաստարկ ներկայացնի` ցույց տալու համար, որ վերջինս առաջարկած ապրանքները բավարարում են  հետևյալ պահանջին`

 

Մատակարարվող ապրանքները պետք է ունենան ISO 9001:2008 կամ համարժեք սերտիֆիկատ:

 

Տեղական շուկայում արտադրվող որոշակի ապրանքների նկատմամբ գնային արտոնության գործակից չի կիրառվելու:

 

8.         Հետաքրքրված հայտատուները կարող են ձեռք բերել անգլերեն լեզվով մրցութային փաստաթղթերի ամբողջական փաթեթը ստորև ներկայացվող հասցեով գրավոր դիմում ներկայացնելով և ԱՄՆ 50 դոլար կամ ցանկացած այլ փոխարկելի արժույթով համարժեք գումար կազմող, չփոխհատուցվող գումար վճարելով: Վճարման մեթոդը կլինի նշված գումարի փոխանցումը ԱՖԾԿԿ-ի` ստորև ներկայացվող հաշվեհամարին: Մրցութային փաստաթղթերի տպագիր տարբերակը կփոխանցվի Հայտատուի ներկայացուցչին: Հայտատուների հարմարության համար, վերջիններիս խնդրանքով Մրցութային փաստաթղթերի ոչ պաշտոնական էլեկտրոնային տարբերակը կուղարկվի էլ. փոստով: Տպագիր և էլեկտրոնային տարբերակների միջև անհամապատասխանության դեպքում կգերակայի տպագիր տարբերակը:

 

Հաշվեհամարի մանրամասներն են`

HSBC Բանկ Հայաստան

001-155142 - 045

Swift Code: MIDLAM22

 

9.         Հայտերը պետք է ներկայացվեն ստորև նշված հասցեով, մինչև 2014թ. հուլիսի 15-ը, ժ. 15:00 (տեղական ժամանակ): Հայտերը չի թույլատրվում ներկայացնել էլեկտրոնային տարբերակով: Ուշացված հայտերը կմերժվեն: Հայտերը կբացվեն հայտատուի ներկայացուցիչների ներկայությամբ` 2014թ. հուլիսի 15-ին ժ.15:00 (տեղական ժամանակ): Բոլոր հայտերի պետք է ապահովված լինեն Հայտի երաշխիքով:  Հայտի երաշխիքի գումարը պետք է կազմի Լոտ 1-ի համար 5,400 ԱՄՆ  դոլար կամ դրան համարժեք ազատ փոխարկելի այլ արժույթով գումար, Լոտ 2-ի համար`1,800 ԱՄՆ դոլար կամ դրան համարժեք ազատ փոխարկելի այլ արժույթով գումար: Երկու լոտի համար դիմելու դեպքում` Հայտի երաշխիքը պետք է տրամադրվի յուրաքքանչյուր լոտի համար առանձին, քանի որ գնահատումը ևս համաձայն ՑՀ 36.3/ա/ կետի կատարվելու է յուրաքանչյուր լոտի համար առանձին:

 

10.         Վերոշարադրյալ հղում կատարված հասցեն հետևյալն է`

 

պրն. Էդգար Ավետյան

Գործադիր տնօրեն

“Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն” ՊՀ (ԱՖԾԿԿ ՊՀ)

ՀՀ ֆինանսների նախարարություն        

սենյակ No. 344, Կառավարության տուն 1, Հանրապետության հրապարակ

Երևան, Հայաստանի Հանրապետություն

Հեռ` (374-10) 52 34 71

 Ֆաքս` (374-10) 545 708

էլ. հասցե` [email protected]




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ