Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

Ինժեներական քաղաքի ճարտարապետական հայեցակարգերի մրցույթ

17.05.2016


Ինժեներական քաղաքի ճարտարապետական հայեցակարգերի մրցույթ


ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, «Նեյշնլ Ինսթրումենթս-Արմենիա» կազմակերպությունը հայտարարում են Ինժեներական քաղաքի ճարտարապետական հայեցակարգերի մրցույթ: Քաղաքը տեղակայվելու է  Մոլդովական փողոցի և Գառնիի ճանապարհի միջև գտնվող /Բագրևանդի փողոց/ 3.0 հա մակերեսով հողամասի վրա: Մրցույթի նպատակն է հավաքագրել Ինժեներական քաղաքի ճարտարապետական հայեցակարգերի տարբեր առաջարկներ, հետաքրքիր նորարարական գաղափարներ ու մոտեցումներ:

 

 

Մասնակցության հայտեր ներկայացնելու համար անհրաժեշտ է գրանցվել` [email protected]ին ուղարկելով լրացված Ձևաթուղթը: 


Մրցույթը իրականացվում է Հայաստանի ճարտարապետների միության աջակցությամբ: 


Գաղափարը 

Ինժեներական քաղաքը բարձր տեխնոլոգիաների ոլորտի բեկումնային զարգացման ծրագիր է, պետական մասնավոր համագործակցություն՝ ուղղված Հայաստանը տարածաշրջանում ինժեներական գիտահետազոտական բացառիկ կենտրոն, հազվագյուտ լուծումների և արտադրանքի դարբնոց դարձնելուն: Քաղաքը նախատեսվում է որպես ինժեներական ռեսուրս կենտրոն՝ օժանդակելու և՛ գործող ինժեներական կազմակերպություններին մեծացնելու արտադրության ծավալները, և՛ ստեղծելու բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր կազմակերպություններ: 


Մասնակցության պայմանները

Մրցույթին կարող են մասնակցել և ֆիզիկական անձինք՝ ուսանողներ, անհատ ճարտարապետներ և խմբեր, ինչպես նաև իրավաբանական անձինք` ճարտարապետական նախագծման կազմակերպություներ:


Մրցույթն անցկացվում է մեկ փուլով: Մրցույթի հայտարարության պահից 44 օրացույցային օրվա ընթացքում, մինչև  2016թ հուլիսի 1-ը մրցութային նախագիծը պետք է ուղարկել [email protected] էլ. հասցեով կամ էլեկտրոնային կրիչի վրա ներկայացնել ՁԻՀ-ի գրասենյակ՝ Հովսեփ Էմին 123: Աշխատանքը պետք է ներկայացնել առավելագույնը 28 MB ծավալով, PDF ձևաչափով, ինչպես նաև առավելագույնը 2 MB ծավալով, JPG ձևաչափով:


Ցուցահանդեսին ցուցադրվող նախագծերը պետք է լինեն տպագրված: Հայաստանյան մասնակիցները պետք է ներկայացնեն տպագրված, գծատախտակի վրա ամրացված նախագծի օրինակը: Արտասահմանյան մասնակիցների աշխատանքների տպագրությունը կիրականացնի մրցույթի կազմակերպիչը:


Ժամկետի ավարտից հետո հանձնաժողովը գնահատելու է նախագծերը, որից հետո ըստ ստացված արդյունքների, մրցանակները շնորհվելու են առավելագույն միավորներ հավաքած երեք մասնակիցներին: Անկախ մրցույթի արդյունքներից՝ կազմակերպիչները իրավունք ունեն պատվիրել նախագծային փաթեթը մասնակից և ոչ մասնակից ճարտարապետական խմբերին:

 

Հայեցակարգային հիմնադրույթներն ու նախապայմանները

Քաղաքը զբաղեցնում է 3.0 հա մակերեսով հողամաս (տարածքի կադաստրային և տեղագրական հանույթները տրամադրվելու են մրցույթի փաթեթի հետ)։ Այս տարածքում նախատեսվում է ունենալ՝ ա) Ինժեներական աքսելերատորի և համատեղ աշխատանքային տարածքի (CoWorking Space) շենք և բ) շուրջ 35 գրասենյակային շենքեր:


Ինժեներական քաղաքում

  1. Ինժեներական աքսելերատորի և համատեղ աշխատանքային տարածքի (CoWorking Space) շենքի հարակից տարածքները զբաղեցնելու են 2000 քմ մակերես, շենքը պետք է ունենա մոտ 4.000 քմ (քառակուսի մետր) մակերես, լինի առավելագույնը  չորսհարկանի:

Այդ շենքին ներկայացվող նվազագույն գործառնական պահանջներն են. 

  • հանդիպումների սենյակներ (3 հատ, 15-50 հոգու համար)
  • դահլիճ (150 նստատեղով, բազմաֆունկցիոնալ)
  • հաստոցների, դասընթացների և այլ ինժեներական լաբորատորիաներ (շուրջ 700 քմ), 
  • գրասենյակային տարածքներ
  • ճաշարան (շուրջ 100 հոգու համար): 

Ցանկալի է, որ այն կապված լինի Ինժեներական կենտրոնի շենքի հետ, քանի որ շենքում տեղակայված ռեսուրսային լաբորատորիաներ ևս կան:


2. Տարածքի մնացած մասը նախատեսվում է բարեկարգել, առավելագույնս կանաչապատել, կառուցել ճանապարհներ, կայանատեղիներ, բաժանել շուրջ 35 հողակտորների կազմակերպությունների համար առավելագույնը 2 հարկանի, գրասենյակային շենքերի համար։ Շենքերը կարող են լինել շուրջ 200, 300 քմ հիմքով, նկուղային հարկի հնարավորությամբ, համապատասխանաբար տարբեր գնային կատեգորիաների։ Շինությունների տանիքները ցանկալի է լինեն հարթ, օգտագործելի: Շենքերի վրա նախատեսվում է տեղադրել անվանական ցուցանակներ, այնպես, որ տեսանելի լինեն փողոցից: Ցանկալի է, որ շենքերը ունենան կենտրոնական ճաշարան, որտեղ տարբեր շենքերում աշխատող մարդիկ կարող են հանդիպել: Նմանատիպ կենտրոնական վայրում նաև կարող է լինել հանդիպումների սրահը: Ներքին փողոցները լինեն տարբեր նշանակության, հնարավոր հեծանվային և սեգուեյով երթևեկության համար: Յուրաքանչյուր շենքի մոտ պետք է լինի առնվազն 1 մեքենայի կայանատեղի, փողոցները պետք է ապահովեն հասանելիություն դեպի  բոլոր շենքեր: Քաջալերվում են բացօթյա սպորտային տարածքի առաջարկները:


Հայեցակարգային նախագիծը պետք է ներառի կապը քաղաքի և հարակից ճանապարհով բաժանված այն հողակտորի հետ, որտեղ տեղակայված են  Ինժեներական կենտրոնը, Գրադարանի շենքը, Տեխնոլոգիական թանգարանի շենքը: 


Ներկայացվող նյութերի ցանկ
Մշակված հայեցակարգը պետք է ներկայացվի երկու 800 X 1000 մմ չափերով գծատախտակների վրա: 
Գլխավոր հատակագիծ 1:1000

Ինժեներական աքսելերատորի և համատեղ աշխատանքային տարածքի շենքի հատակագիծ 1:100-200

200քմ հիմքով գրասենյակային շենքի հատակագիծ 1:100-200

300 քմ հիմքով գրասենյակային շենքի հատակագիծ 1:100-200

Ինժեներական աքսելերատորի շենքի ճակատներ

Ինժեներական աքսելերատորի շենքի կտրվածքներ

 

Մասնակցության հայտ

Մասնակցության հայտեր ներկայացնելու համար անհրաժեշտ է գրանցվել, [email protected] -ին ուղարկելով կից Ձևաթուղթը:

 

Մրցութային նախագիծը կարելի է ուղարկել [email protected] էլ. հասցեով կամ էլեկտրոնային կրիչի վրա ներկայացնել ՁԻՀ գրասենյակ՝ Հովսեփ Էմին 123: 


Նախագծի ծրարի մեջ /կամ էլեկտրոնային նամակում/ պետք է դնել նախագծի հեղինակի, հեղինակների և այն բոլոր անձանց անունները,  ովքեր մասնակցել են մրցութային նախագծի մշակման աշխատանքներին և հավակնում են մրցանակի մասնաբաժնի։ Եթե մրցութային նախագիծն ունի մեկից ավելի հեղինակ, ապա անվան դիմաց պետք է նշել մասնաբաժինները ընդհանուր գումարից տոկոսներով։ Ծրարը պետք է փակ վիճակում հանձնել ՁԻՀ գրասենյակ (Հովսեփ Էմին 123) մինչև նախագծի ներկայացման վերջնաժամկետը՝ 2016 թվականի հուլիսի 1-ը, ժամը 18։00-ը։ Էլեկտրոնային նամակով ուղարկելու պարագայում այս տեղեկատվությունը պետք է ուղարկել նամակում:


Գնահատող հանձնաժողով 

Գնահատող հանձնաժողովի կազմում ներգրավված են տեղեկատվական տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգաների ոլորտի ներկայացուցիչներ (3 ներկայացուցիչ) և ճարտարապետներ (4 ներկայացուցիչ): 


Մրցանակ

Մրցույթում հաղթող հայեցակարգերի համար նախատեսված են երեք մրցանակային տեղեր:

  • Առաջին տեղ՝ 900.000 ՀՀ դրամ
  • Երկրորդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ
  • Երրորդ տեղ՝ 350.000 ՀՀ դրամ

Մրցանակային գումարները ներառում են հարկերը: Մրցույթում հաղթող նախագծերը համարվելու են ՁԻՀ սեփականությունը, և կազմակերպությունը պարտավորված չէ ապագայում նախագծման աշխատանքներում ներգրավվել հաղթողներին: Ներկայացված հայեցակարգերը կցուցադրվեն Հայաստանի ճարտարապետների միության շենքում: 


Կից փաստաթղթերի ցանկ


Ձևաթուղթ 
Տարածքային կադաստրային հանույթ (գլխավոր հատակագիծ), Մ 1։1000, AutoDesk AuroCAD 2011 ձևաչափով
Տարածքային տեղագրական հանույթ, Մ 1։1000, AutoDesk AuroCAD 2011 ձևաչափով

Ժամանակացույց

Քարտեզ 

Մրցույթին առնչվող հարցերի պատասխաններ 




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ