Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

Empowering Engineering դասընթացների շարք 2022


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Empowering Engineering դասընթացների շարք



«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ իրականացվող Empowering Engineering դասընթացների շարքի շրջանակում հայտարարվում է ինժեներական ուղղվածությամբ հետևյալ 2 թեմաներով անվճար դասընթացների հայտերի ընդունման մեկնարկը ՝

  • Arduino կիրառություններ
  • Անալոգային էլեկտրոնիկայի հիմունքներ

Դասընթացներն իրականացվելու է PMI Science R&D կենտրոնի ժամանակակից սարքավորումներով հագեցած կրթական լաբորատորիայում (հասցեն՝ ք․ Երևան, Տերյան 105, ՀԱՊՀ 13-րդ մասնաշենք)։

Դասընթացների տևողությունը 5 շաբաթ է, շաբաթական 3 դաս, յուրաքանչյուրը՝  2,5 ժամ։

Դասընթացների մեկնարկը՝ հոկտեմբերի 24-ից։

 

Տեղերը սահմանափակ են՝ ընտրությունը կկատարվի հարցազրույցի հիման վրա:

Դասընթացի հաջող ավարտից հետո մասնակիցները կստանան վկայականներ։

 

Մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել մինչև ս.թ. հոկտեմբերի 20՝ լրացնելով հետևյալ հայտաձևը՝

 

Խնդրում ենք դիմելուց առաջ ծանոթանալ Անձնական տվյալների հավաքագրման վերաբերյալ սույն ծանուցմանը։

 

 


Ստորև ներկայացված են դասընթացների նկարագրերը՝

 

ARDUINO ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Նպատակը՝ Ներկայացնել Arduino հարթակը և նրա ծրագրավորման հրամանների համակարգը, ինչպես նաև սովորեցնել մշակել ալգորիթմներ, իրականացնել տվյալների հավաքագրում և համակարգերի կառավարում՝ գործնական օրինակների լուծման միջոցով։ Arduino կարգավորիչների գործնական կիրառություններին ծանոթանալը հնարավորություն կտա նախագծել և կառավարել տարատեսակ ինժեներական ավտոմատացված համակարգեր (ռոբոտ, անօդաչու թռչող սարք, խելացի տուն և այն)։

 

Նկարագիրը՝  «Arduino կիրառություններ» դասընթացը սովորեցնում է աշխատել Arduino կարգավորիչի հետ և հետագայում կիրառել այն տարատեսական ինժեներական խնդիրների լուծման համար։ Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան Arduino կարգավորիչի կառուցվածքին, դրա բաղկացուցիչ մասերի աշխատանքի սկզբունքներին, միկրոկարգավորիչի հետ աշխատանքին, պարզ կարգաբերումներին։ Ինչպես նաև դասընթացը հնարավորություն կտա ծանոթանալ և աշխատել  էլեկտրամեխանիկական ու չափիչ սարքավորումների հետ, իրականացնել անալոգային և թվային մուտք/ելքային ազդանշանների ծրագրավորում, համաժամանակեցում (սինխրոնիզացիա) և մշակում Arduino ծրագրային միջավայրում։

Դասընթացի գործնական ձևաչափը հնարավորություն է տալիս անմիջապես դասընթացի ընթացքում կիրառել ստացած տեսական գիտելիքները և հմտությունները իրական խնդիրների լուծման համար։

 


ԱՆԱԼՈԳԱՅԻՆ ԷԼԵԿՐՈՆԻԿԱՅԻ ՀԻՄՈՒՆՔԵՐ

 

Նպատակը՝ Ճարտարագետներին ներկայացնել անալոգային էլեկտրոնիկայի հիմունքները և զարգացնել չափիչ սարքերի ու էլեկտրական շղթաների հետ աշխատելու գործնական հմտությունները, որոնք կարող են կիրառվել էլեկտրական սարքավորումների նախագծման և թեստավորման համար։

 

Նկարագիրը՝ Դասընթացը նախատեսված է այն ճարտարագետների համար, ովքեր ցանկանում են աշխատել էլեկտրական սարքավորումների նախագծման և սպասարկման ոլորտներում։ Դասընթացը տրամադրում է գործնական գիտելիքներ՝ անալոգային ազդանշաններ գեներացնելու, գրանցելու և չափելու համար, հմտություններ՝ կերպափոխելու և մշակելու զտիչների և ուժեղարարների կիրառմամբ անալոգային ազդանշաններ։ Ձեռք բերված գիտելիքների և հմտությունների կիրառմամբ մասնակիցները կնախագծեն և կթեստավորեն տարբեր անալոգային շղթաներ, կիրականացնեն ազդանշանների գեներացում, մշակում և գրանցում:

 

 

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 094467322 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ