Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

Ինժեներական քաղաքի Գործառնական հարցերի պատասխանատու

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է 

Ինժեներական քաղաքի Գործառնական հարցերի պատասխանատու

 

 


Աշխատանքային պարտականություններ՝ 

  • Ինժեներական քաղաքի տարածքի և ֆիզիկական ենթակառուցվածքների, այդ թվում՝ գրասենյակային տարածքների/շենքերի, հարակից տարածքների (այսուհետ՝ ԻՔ) գրավիչ միջավայրի և բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ սպասարկման ծառայությունների մատուցման գործընթացի կազմակերպում և համակարգում;
  • ԻՔ Ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի շինարարության ընթացքի համակարգում, կապի ապահովում ծրագրի ղեկավարի, հեղինակային ու տեխնիկական հսկողների և շինարարի միջև;
  • Ըստ անհրաժեշտության՝ փորձագիտական ուսումնասիրությունների նախաձեռնում և եզրակացությունների ստացման ապահովում;
  • Շինարարության կատարողական ակտերի ստուգում, համաձայնեցում տեխնիկական հսկողի հետ, կից փաստաթղթերի ամփոփում և համապատասխան մարմին ներկայացման ընթացակարգի իրականացում;
  • ԻՔ գույքի, սարքավորումների, ֆիզիկական ենթակառուցվածքների ընթացիկ սպասարկման աշխատանքների կազմակերպում և ապահովում, ըստ անհրաժեշտության՝ վերանորոգման աշխատանքների նախաձեռնում և համակարգում;
  • Առկա կենցաղային խնդիրների բացահայտում և արագ լուծումների ապահովում;
  • ԻՔ գործառնական թիմի, այն է՝ գրասենյակային/տնտեսական պատասխանատուի, մաքրուհիների և այլ տեխնիկական/սպասարկող անձնակազմի աշխատանքների ընթացքի մշտադիտարկում և վերահսկում;
  • ԻՔ տեխնիկական/ենթակառուցվածքային բնույթի արտապատվիրված ծառայությունների մատուցման ընթացքի մշտադիտարկում, գործառույթների կանոնակարգում։
  • Աշխատակազմից և շահառուներից առկա տեխնիկական խնդիրների կամ բացթողումների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում և դրանց շտկման ուղղությամբ միջոցառումների ձեռնարկում;
  • ԻՔ ռեզիդենտ կազմակերպությունների հետ տեխնիկական, գործառնական, ենթակառուցվածքային բնույթի աշխատանքի համակարգում, վերջիններիս կողմից բարձրացված հարցերի ուսումնասիրություն և հնարավոր լուծումների առաջարկում;
  • Իր գործառույթներին առնչվող նյութերի, ապրանքների, մասնագիտական և/կամ այլ ծառայությունների ձեռքբերման նպատակով շուկայի ուսումնասիրում, գին/որակ հարաբերակցությամբ լավագույն առաջարկների ներկայացում, պատվերների ժամանակին ձևակերպում՝ ներքին ընթացակարգերին համապատասխան, ընդունման գործընթացի ֆիզիկական և փաստաթղթային ապահովում;
  • Իր գործունեությանն առնչվող նամակագրության վարում հայերենով և/կամ անգլերենով, գործնական հանդիպում-քննարկումների արձանագրում;
  • Իր գործառույթների իրականացման ընթացքում բացահայտված և անհաղթահարելի խնդիրների մասին հրատապ տեղեկացում ՁԻՀ-ի և/կամ ԻՔ ծրագրի ղեկավարին։

  

Անհրաժեշտ հմտություններ և ունակություններ՝

  • Գրասենյակային տարածքների/ենթակառուցվածքների համակարգման և/կամ համանման գործունեության փորձառություն,
  • Գրասենյակային, շենքային և հարակից տարածքների և ֆիզիկական ենթակառուցվածքների բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ հմտությունների տիրապետում,
  • Իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ ապրանքների, նյութերի, պարագաների և ծառայությունների շուկայի իմացություն,
  • Շինարարական աշխատանքների համակարգման ունակությունները և տեղեկացվածություն, համապատասխան փորձառության առկայությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • Համակարգչային տարրական գիտելիքներ /առնվազն՝ MS Word, MS Excel, Adobe pdf/, Autocad ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Հայերենի, անգլերենի և ռուսերենի իմացություն։

 


Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) և ուղեկցող նամակը [email protected] հասցեին՝ վերնագրի մեջ նշելով «EC Operation Manager»:

 

Հայտերն ընդունվում են մինչև ս․թ․ հունիսի 30-ը (ներառյալ)։ 




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ