Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

ԻՔ տարածքների և ֆիզիկական ենթակառուցվածքների պատասխանատու

 


ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է Ինժեներական քաղաքի տարածքների և ֆիզիկական ենթակառուցվածքների անխափան գործունեության ապահովման պատասխանատու:

 

Աշխատանքային պարտականություններ՝

  • Ինժեներական քաղաքի բնականոն գործունեության ապահովման նպատակով Ինժեներական քաղաքի տարածքների և ֆիզիկական ենթակառուցվածքների, այդ թվում գրասենյակային տարածքների/շենքերի, հարակից տարածքների (այսուհետ՝ ԻՔ) գրավիչ միջավայրի և բնականոն գործունեության համար անհրաժեշտ սպասարկման /այդ թվում՝ արտապատվիրված/ ծառայությունների մատուցման գործընթացի կազմակերպում և համակարգում,
  • ԻՔ գույքի, սարքավորումների, ֆիզիկական ենթակառուցվածքների ընթացիկ սպասարկման աշխատանքների կազմակերպում և ապահովում, ըստ անհրաժեշտության՝ վերանորոգման աշխատանքների նախաձեռնում և կազմակերպում,
  • առկա կենցաղային խնդիրների բացահայտում և արագ լուծումների ապահովում,
  • ԻՔ ռեզիդենտների հետ աշխատանքի համակարգում, վերջիններիս կողմից բարձրացված տեխնիկական հարցերի վերհանում, ուսումնասիրություն և հնարավոր լուծումների առաջարկում
  • ԻՔ առնչվող արտապատվիրված ծառայությունների մատուցման ընթացքի մշտադիտարկում, գործառույթների կանոնակարգում, աշխատակազմից և շահառուներից առկա խնդիրների կամ բացթողումների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում և դրանց շտկման ուղղությամբ միջոցառումների ձեռնարկում,
  • Իր գործառույթներին առնչվող նյութերի, ապրանքների, մասնագիտական և/կամ այլ ծառայությունների ձեռքբերման նպատակով շուկայի ուսումնասիրում, գին/որակ հարաբերակցությամբ լավագույն առաջարկների ներկայացում, պատվերների ժամանակին ձևակերպում՝ ներքին ընթացակարգերին համապատասխան։
  • ԻՔ գործառույթների իրականացման ընթացքում բացահայտված և անհաղթահարելի խնդիրների մասին հրատապ տեղեկացում ՁԻՀ-ի և/կամ տվյալ կենտրոնի/ծրագրի ղեկավարին։
  • ԻՔ կոկիկ և սանիտարահիգիենիկ իրավիճակի պատշաճ մակարդակի պահպանման համար կարիքների գնահատում, իրականացվող աշխատանքների ճիշտ ուղղորդում և աշխատանքի բաժանում,
  • ԻՔ գործառնական թիմի, այն է՝ գրասենյակային/տնտեսական պատասխանատուի, մաքրուհիների և այլ տեխնիկական/սպասարկող անձնակազմի, ինչպես նաև արտապատվիրմամբ հարակից ծառայություններ մատուցող կազմակերպությունների կատարած աշխատանքների ընթացքի մշտադիտարկում և վերահսկում։

 

Անհրաժեշտ հմտություններ և ունակություններ՝

  • Գրասենյակային տարածքների/ենթակառուցվածքների համակարգման և/կամ համանման գործունեության փորձառություն,
  • Գրասենյակային, շենքային և հարակից տարածքների և ֆիզիկական ենթակառուցվածքների բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ հմտությունների տիրապետում,
  • Իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ ապրանքների, նյութերի, պարագաների և ծառայությունների շուկայի իմացություն,
  • Շինարարական աշխատանքների համակարգման ունակությունները և տեղեկացվածությունը կդիտարկվեն որպես առավելություն,
  • Համակարգչային տարրական գիտելիքներ /առնվազն՝ MS Word, MS Excel/
  • Բարձրագույն կրթությունը և անգլերենի իմացությունը կդիտարկվեն որպես առավելություն։

 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) և ուղեկցող նամակը [email protected] հասցեին՝ վերնագրի մեջ նշելով «Operation manager»:

 

Հայտերն ընդունվում են մինչև մարտի 26(ներառյալ)։

 






Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ