Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

Ինժեներական քաղաքի էներգետիկ

 


Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն՝

Ինժեներական քաղաքի կարիքների համար փնտրում է

էլեկտրասնուցման համակարգերի մասնագետ (էներգետիկ)։

 

 

Աշխատանքային պարտականություններ

 

Ինժեներական քաղաքը տեղակայաված է Բագրևանդի փողոցում, 3 Հա հողատարածքում, որտեղ սույն առաջադրանքի ներքո սպասարկման ենթակա են, մասնավորապես՝

  • Ընդհանուր ենթակառուցվածքները, ներառյալ՝ 2 հատ չոր տրամսֆորմատոր (յուրքանչյուրը՝ 2000 ԿՎ հզորությամբ), պոմպակայան, 8 էլկեկտրական վահանակների հսկողություն, 2 հատ չիլլեր (150 ԿՎ), օդափոխության համակարգ, վերելակներ, բակային լուսավորություն և այլն,
  • Արտադրական և/կամ գրասենյակային տարածքները, այդ թվում՝ Ինժեներական բիզնես աքսելերատորի քառահարկ շենքը (ընդհանուր մակերեսը 9450 քմ ՝ ներառյալ նկուղային արտադրական հարկաբաժինն ու շահագործվող տանիքը),
  • Գերհամակարգչային կենտրոնը՝ իր էլեկտրական մասի սպասարկմամբ (490ԿՎ),
  • և այլն

էլեկտրամոնտաժային աշխատանքների բարձրակարգ և գրագետ իրականացում, Էլեկտրական սարքերի և սարքավորումների անխափան աշխատանքի ապահովում՝ իր ուժերով և/կամ, ըստ անհրաժեշտության, համապատասխան հրավիրված մասնագետների/կազմակերպությունների ներգրավմամբ, մասնավորապես՝

  • Գրասենյակային և հարակից տարածքների էլեկտրասնուցման համակարգի անխափան աշխատանքի ապահովում;
  • Հնարավոր և առկա վթարային իրավիճակների արագ հայտնաբերում և վերացում;
  • Ցածրավոլտ լարման գծերի /էլեկտրական լարերի մոնտաժում, սպասարկում;
  • էլեկտրական համակարգերի ախտորոշում և վերանորոգում;
  • Վնասված, անսարք լուսատուների, լամպերի փոխարինում նորերով կամ վերանորոգում;
  • Մոնտաժման և ապամոնտաժման, ինչպես նաև էլեկտրական սարքերի, անջատիչների և վարդակների տեղադրման և վերանորոգման աշխատանքների իրականացում;
  • Գրասենյակային, լաբորատոր և/կամ արտադրական սարքավորումների, վերելակների, օդորակման համակարգերի էլեկտրասնուցման խնդիրների կարգաբերում;
  • Ենթակայանի, տրանսֆորմատորների և հարակից սարքավորումների ու համակարգերի ընթացիկ սպասարկում;
  • Անհրաժեշտ պարագաների և/կամ հավելյալ ծառայությունների ներգրավման պատվերների հստակ և ժամանակին ձևակերպում;
  • Ըստ անհրաժեշտության հրավիրված մասնագետների/կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքների ստուգում և փորձարկում;
  • Հարակից այլ անհրաժեշտ գործառույթներ։

 

Պահանջվող որակավորում և հմտություններ

  • Համապատասխան ոլորտի կրթություն (որակավորման դասընթացների սերտիֆիկատները նույնպես ընդունելի են);
  • Էլեկտրատեխնիկայի ոլորտում գիտելիքները և աշխատանքային փորձ;
  • Ցածրավոլտ լարման գծերի /էլեկտրական լարերի մոնտաժում, սպասարկում;
  • Տարբեր տեղանքներում աշխատանքի համար բավարար ֆիզիկական կարողություն;
  • Պատասխանատվություն;
  • Բարձրավոլտ հաշվիչ կայանում աշխատանքի համապատասխան կարգի առկայությունը կդիտվի որպես առավելություն։

Նշված պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 2024թ-ի մայիս 24-ը (ներառյալ) ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով՝ «Electric»:

 

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 11 219797 հեռախոսահամարով՝ աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13։00 կամ 14։00-18։00։




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ