Ընթացիկ Նորություններ

Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար։

 

Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև 2025թ-ի հունվարի 15-ը (ներառյալ) ներկայացնեն իրենց ինքնակենսագրականը (CV), համապատասխան փորձառությունը մանրամասնող ուղեկցող նամակ [email protected] էլ.փոստի հասցեով։


ԻՔ Գլխավոր զարգացման պատասխանատու

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է Ինժեներական քաղաքի փորձառու և նախաձեռնող Գլխավոր Զարգացման Պատասխանատու՝ միանալու մեր թիմին և նպաստելու Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ 


Եթե ցանկանում եք դառնալ մեր թիմի անդամ և Ձեր ներդրումը բերել Ինժեներական քաղաքի զարգացմանը, խնդրում ենք մինչև 15․01․2025թ․ (ներառյալ) ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող նամակը [email protected] էլ. հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով՝ "EC Chief Development Officer":

ԻՔ Գլխավոր զարգացման պատասխանատու



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ինժեներական քաղաքի

Գլխավոր զարգացման պատասխանատու

(Chief Development Officer)


 

 

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է Ինժեներական քաղաքի փորձառու և նախաձեռնող Գլխավոր Զարգացման Պատասխանատու՝ միանալու մեր թիմին և նպաստելու Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։

 

Աշխատանքի նկարագիր

Այս գործառույթը պահանջում է ռազմավարական մտածողություն, համագործակցության ամրապնդման հմտություններ և միջազգային գործընկերների հետ կապերի ստեղծում և/կամ խորացում։ Եթե Դուք ունեք փորձ ռազմավարական զարգացման, կառավարման և գործընկերային կապերի մեջ, ապա այս պաշտոնը Ձեզ համար է։

 

Ինժեներական քաղաքը պետություն - մասնավոր հատված գործընկերության հենքով ծրագիր է, որն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և մասնավոր հատվածի համագործակցությամբ և աջակցությամբ։

 

Ինժեներական քաղաք ծրագրի նպատակն է նպաստել Ինժեներական և Բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետագա զարգացմանը` խթանելով Հայաստանում տնտեսության մրցունակության և արտադրողականության բարձրացումը:

 

Պարտականությունների շրջանակը՝

  • ԻՆժեներական քաղաքի ռազմավարական զարգացում և ընդլայնում
    • Աջակցել Ինժեներական քաղաքի աճն ապահովելու և նրա ազդեցությունը բարձրացնելու համար ռազմավարական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը
    • Աջակցել Ինժեներական քաղաքի ծառայությունների հասանելիության ու պահանջարկի բարձրացմանը՝ ինչպես ՀՀ, այնպես էլ միջազգային շուկաների համար։
  • Կապերի և գործընկերային համագործակցության կառավարում
    • Աշխատել ՀՀ պետական մարմինների, ինժեներական ընկերությունների, հետազոտական և ուսումնական հաստատությունների և ոլորտի մասնագետների հետ՝ ստեղծելու և ամրապնդելու գործընկերային ցանց (network)։
  • Ինժեներական քաղաքի ենթակառուցվածքի զարգացում.
    • Հետևել ընդհանուր ենթակառուցվածքների զարգացմանը, ներառյալ՝ լաբորատորիաների և համատեղ աշխատանքային տարածքների ապահովումը։
    • Համագործակցել կրթական հաստատությունների հետ՝ ապահովելու մասնագիտական ծրագրերի շարունակական զարգացումը։
  • Նորարարական և ինժեներական աքսելերացիոն ծրագրերի խթանում.
    • Համակարգել Ինժեներական բիզնես աքսելերատորի աշխատանքները՝ աջակցելով սկսնակ բիզնեսներին և նպաստելով նորարարությանը։
    • Խրախուսել գիտելիքների փոխանակումը և փոխադարձ համագործակցությունը՝ ապահովելով բիզնեսների համար անհրաժեշտ պայմաններն ու ռեսուրսները։
  • Ինժեներական համայնքի և տաղանդի զարգացում
    • Նպաստել գործընկերության և նորարարության մթնոլորտի ձևավորմանը՝ աջակցելով ուսանողներին, հետազոտողներին և ինժեներներին։
    • Աջակցել կրթական ծրագրերի զարգացմանը, որոնք կընդլայնեն մասնագիտական հմտությունները և կնպաստեն տեխնոլոգիական կրթության առաջընթացին։

 

Պահանջվող հմտություններն ու փորձառությունը՝

  • Բարձրագույն կրթություն (նախընտրելի է կառավարման կամ տեխնոլոգիաների ոլորտում)։
  • Առնվազն 2 տարվա փորձ ռազմավարական զարգացման և ծրագրերի կառավարման ոլորտում։
  • Կառուցողական և կազմակերպչական հմտություններ, ինչպես նաև տեղական և միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցելու կարողություն։
  • Հայերենի և անգլերենի գերազանց տիրապետում, ռուսերենի գերազանց իմացությունը կդիտվի որպես առավելություն։

 

 

Եթե ցանկանում եք դառնալ մեր թիմի անդամ և Ձեր ներդրումը բերել Ինժեներական քաղաքի զարգացմանը, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող նամակը [email protected] էլ. հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով՝ "EC Chief Development Officer":

 

Հայտերի ընդուման վերջնաժամկետը՝ 15․01․2025թ․ (ներառյալ)։

 




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ