Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

Էլ.հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր

04.09.2012

Հայտարարություն


Էլ.հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր

No: 7963-AM


ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկը հայտնում է, որ Համաշխարհային բանկի «Էլ.հասարակության և մրցունակության համար նորարարության» վարկային ծրագրի շրջանակում Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի /ԳՏԿ/ «Տեղեկատվական, հաղորդակցման և անվտանգության ցանցերի նախագծում» իրականացնելու նպատակով հայտարարվում է խորհրդատվական ընկերության  ընտրության մրցույթ: 


Ընտրված խորհրդատվական ընկերությունը պետք է ներկայացնի ԳՏԿ տարածքի հաղորդակցման և տեղեկատվական ցանցի, անվտանգության և հակահրդեհային համակարգերի նախագծման աշխատանքային գծագրեր ֆունկցիոնալ հնարավորություններով և սարքակազմով, անհրաժեշտ սարքերի մանրամասն նկարագրություն, ինչպես նաև ցանցի մոնտաժման և սարքերի տեղադրման նախահաշիվ:


Խորհրդատուն պետք է ներկայացնի տեղեկատվական և հաղորդակցման ցանցի, հակահրդեհային և անվտանգության համակարգերի, սերվերային հանգույցի և անխափան էլեկտրասնուցման կենտրոնացված համակարգի (UPS) տեղադրման մանրամասն գծագրեր՝ Պատվիրատուի հետևյալ պահանջներին համապատասխան.

  • տեղեկատվական ցանցը պետք է բավարարի տեխնիկական նվազագույն պահանջները՝ առնվազն 1Գբ/վրկ արագություն, օգտագործված մալուխները պետք է լինեն Cat.6.utp կամ Cat.6.ftp տեսակի՝ կախված համակարգի պահանջներից,
  • անվտանգության համակարգում պետք է ներառված լինեն IP տեսախցիկներ միջանցքներում և շարժման ազդասարք բոլոր սենյակներում,
  • ԳՏԿ տարածքում հաղորդակցման ցանցը պետք է նախագծվի PBX VoIP համակարգի հիման վրա,
  • հակահրդեհային ազդանշանային համակարգը պետք է համապատասխանի ՀՀ ստանդարտներին,
  • սերվերային հանգույցի համար պետք է ներկայացվի սերվերային սենյակի նախագիծ էլեկտրասնուցման, հովացման համակարգի և այլ տեխնիկական պահանջների նկարագրությամբ,
  • հոսանքի անխափան սնուցման կենտրոնացված համակարգը պետք է ներառի անխափան էլեկտրասնուցման մարտկոց (UPS), հոսանքի կարգավորիչ և հոսանքի սնուցման այլընտրանքային աղբյուր (օր.՝ դիզելային գեներատոր), որը պետք է ունենա տարածքի 80%-ը սնուցելու հզորություն:

Նախագծման և մոնտաժման աշխատանքները պետք է կատարվեն TIA/EIA-568-B ստանդարտին համապատասխան: Խորհրդատուն պետք է ներկայացնի հետևյալ պարտադիր փաստաթղթերը.

  • հիմնական սխեմա, որում պետք է նկարագրվեն մալուխային համակարգում ներառված սարքերի աշխատանքի սկզբունքները,
  • ԳՏԿ-ի տարածքի տարբեր հատվածներում տեղակայվող ցանցի ֆունկցիոնալ հնարավորությունների նկարագրություն,
  • ցանցի մոնտաժման հատակագիծ, որը պետք է պարունակի մալուխային ցանցի անցկացման մանրամասն գծագիրը, վարդակների և հաղորդակցման պորտերի տեղանշումը, ինչպես նաև հաղորդակցման հանգույցների դասավորվածությունը,
  • մալուխային գրամատյան, որը պետք է պարունակի մալուխի հերթական կամ տրված համարը, մալուխի անցկացման ուղղությունը՝ որտեղից է գնում և ուր, միացված սարքի անվանումը կամ նշանակությունը, ինչպես նաև մալուխի միացման տեղը, մալուխի տեսակը, մալուխի կտորների քանակը և հաշվարկված երկարությունը,
  • միացման աղյուսակներ, որոնք պետք է պարունակեն մալուխային համակարգում մասնակցող բոլոր անջատիչ հանգույցների միացման և միավորման սխեմաները,
  • սարքերի մասնագրեր՝ ըստ համակարգի կառուցման համար օգտագործվող սարքերի ցանկի, 
  • ցանցի և անհրաժեշտ սարքակազմի ծավալաթերթ և նախահաշիվ:

Ծառայությունները նախատեսվում է իրականացնել 2012թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

 

Խորհրդատուն պետք է բավարարի հետևյալ որակավորման չափանիշներին, նա պետք է ունենա`

  • Նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
  • Խորհրդատու ընկերության աշխատակիցները պետք է ունենան մասնագիտական բարձրագույն կրթություն
  • հայկական կամ օտարերկրյա ընկերությունների պատվերով իրականացված նախագծման նմանատիպ աշխատանքների փորձ:

Վերը շարադրված պահանջներին համապատասխանող խորհրդատվական ընկերությունները կարող են մինչև սույն թվականի օգոստոսի 31-ը ներկայացնել հետաքրքրվածության հայտեր անհրաժեշտ տեղեկություններով (ընկերության վերաբերյալ համառոտ տեղեկատվություն` ընդհանուր աշխատանքային փորձի, այդ թվում վերջին տարիներին նմանատիպ հանձնարարականների իրականացման փորձի, վերընշված պահանջներին բավարարող անձնակազմի առկայության վերաբերյալ, հիմնական աշխատակազմի կենսագրական թերթիկները և այլն) ստորև նշված հասցեով:
Հետաքրքրվածության հայտերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային փոստով:


ՀՀ Ֆինանսների նախարարության

 «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն

պետական հիմնարկի գործադիր տնօրեն` Է. Ավետյանին

Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն 1

Հեռախոս. (037410) 595-344, 595-343

Ֆաքս. (037410)  545-708

Էլ. փոստ. [email protected]




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ