Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

31 թիմեր ու ընկերություններ կներկայացնեն իրենց նորարար գաղափարները

12.02.2015


Տեխնոլոգիական ոլորտի թիմերն ու ընկերությունները կներկայացնեն իրենց ամենանորարար գաղափարները՝ համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթում հաղթելու համար


Փետրվարի 13-14, ժամը 10:00-17:00, Արմենիա Մարիոթ հյուրանոցի Արարատ դահլիճում կկայանա համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի առաջին փուլի ամփոփումը, որի ընթացքում գնահատող հանձնաժողովին իրենց ներդրումային ծրագրերը կներկայացնեն մրցույթի մասնակցության հայտ ներկայացրած տեխնոլոգիական ոլորտի 31 ընկերություններ և թիմեր Երևանից, Վանաձորից և Գյումրիից: Մրցույթի արդյունքները կամփոփվեն փետրվարի 14-ին, ժամը 19:00-ին:  


Համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթն իր մեջ ներառում է 3 դրամաշնորհ՝ նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհը (հաղթողները կստանան 50% համաֆինանսավորում), Գյումրու և Վանաձորի համաֆինասնավորվող դրամաշնորհները (85% համաֆինանսավորում): Դրամաշնորհային գումարը յուրաքանչյուր նախաձեռնության համար կազմում է նվազագույնը 10000 ԱՄՆ դոլար, իսկ առավելագույնը՝ 50000 ԱՄՆ դոլար։ Ներկայացվող ծրագրի առավելագույն տևողությունը 1 տարի է:


Մրցույթը Հայաստանում իրականացվում է արդեն 2-րդ անգամ Ձեռնարկությունների ինկուբատոր հինադրամի, Էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային բանկի կողմից՝ «Էլ. հասարակության և մրցունակության համար նորարարության զարգացման» ծրագրի շրջանակում: Այս տարի մրցույթը համալրվել է Գյումրիի և Վանաձորի դրամաշնորհային բաղադրիչով՝ նպատակ ունենալով խթանել ձեռներեցությունը նաև ՀՀ մարզերում:Համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի նպատակն է աջակցել ՏՀՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործող ընկերություններին, թիմերին՝ մշակել նոր ապրանքներ և ծառայություններ, ինչպես նաև ներդնել ՏՀՏ և բարձր տեխնոլոգիաները տարբեր գործընթացների ադապտացման, բարելավման և/կամ զարգացման համար: 


Տեղեկացնենք, որ ներկայումս հայտարարված է նաև համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի հաջորդ փուլը, և մասնակցել ցանկացողները կարող են հայտեր ներկայացնել մինչև մարտի 2-ը:




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ