Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

«Տվյալագիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիր 2024-2025


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական կրթական ծրագիր



Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ) հայտարարում է 2024-2025թթ. ուսումնական տարվա ընդունելություն՝ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական կրթական ծրագրի համար, որն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) և Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC) հետ համագործակցությամբ ու PMI Science գիտահետազոտական կենտրոն Հայաստանի աջակցությամբ։

 

«Տվյալների գիտությունը բիզնեսում»  մագիստրոսական ծրագիրն ունի  4 անվճար տեղ, որին կարող են հավակնել 1-ին փուլի բոլոր դիմորդները՝ անկախ մոգ-ից, բուհ-ից և մասնագիտացումից։


Շուկայի պահանջներին համահունչ և միջազգային արդիական չափորոշիչներին համապատասխան մշակված այս ծրագիրը 2017 թվականից հաջողությամբ պատրաստում է տվյալագետներ, ովքեր տիրապում են տվյալների վերլուծության հիման վրա որոշումների կայացմանը, մեքենայական ուսուցման մեթոդներին, ինչպես նաև արհեստական բանականության վրա հիմնված լուծումների համակարգին և կարող են ձևակերպել խնդիրներ, մշակել այդ խնդիրների լուծման ալգորիթմներն ու գտնել այդ ալգորիթմների իրականացման ծրագրային լուծումները։


Այս նպատակներին հասնելուն մեծապես նպաստում է ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարանի և ԱՄՆ Սան Խոսեի պետական համալսարանի, ինչպես նաև NVIDIA խորը ուսուցման ինստիտուտի միջև ՁԻՀ-ի և ISTC-ի ջանքերով ձևավորված ակտիվ համագործակցությունը։ Մասնավորապես՝ ԱՄՆ Սան Խոսեի պետական համալսարանի «Տվյալների վերլուծություն» մագիստրոսական ծրագրի և գործընկեր այլ կառույցների բարձրակարգ մասնագետների գործուն աջակցությամբ է մշակվել կրթական ծրագիրը, ինչն էապես բարձրացրել է ուսումնական ծրագրերի արդյունավետությունն ու հասցեականությունը:


Մագիստրոսական կրթական ծրագիրը բաց է բոլոր այն անձանց համար, ովքեր ցանկանում են դառնալ աշխարհում տեղի ունեցող տվյալների հեղափոխության մի մասնիկը` տվյալագիտության տեսական գիտելիքները փոխկապակցելով բիզնեսի պահանջներին՝ միաժամանակ գործնականում կիրառելով Python, R, Java, SQ ծրագրավորման լեզուները, ինչպես նաև  տվյալագիտության, մեքենայական ուսուցման և արհեստական բանականության արդիական մեթոդները։


Դասավանդումն իրականացնում են կրթական ոլորտի, ՏՏ ընկերություններում աշխատող և հրավիրված լավագույն մասնագետները, ովքեր ուսանողներին են փոխանցում իրենց տեսական գիտելիքներն ու գործնական փորձը: Դասընթացների մի մասն իրականացվում է գործընկեր կազմակերպություններում՝ հնարավորություն ընձեռելով ուսանողներին լուծել կիրառական խնդիրներ և ծանոթանալ աշխատաշուկայի պահանջներին:

 

Դասերը  կայանում են միայն երեկոյան ժամերին՝  18։30-21։00, դա թույլ է տալիս աշխատող ուսանողներին սովորած գիտելիքները անմիջապես կիրառել իրենց աշխատանքի մեջ։


Լավագույն ուսանողները հնարավորություն ունեն արդեն 2-րդ կուրսից շարունակել ուսումը ԱՄՆ Սան Խոսեի պետական համալսարանում՝ ստանալով կրկնակի դիպլոմ և անցնելով պրակտիկա Սիլիկոնյան հովտի կազմակերպություններում։


Միևնույն ժամանակ, ծրագրի լավագույն ուսանողներն ունեն հնարավորություն օգտվելու PMI Science գիտահետազոտական կենտրոն Հայաստանի աջակցությամբ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) կողմից տրամադրվող ֆինանսավորումից։ Մագիստրոսական այս ծրագրի մեկնարկից ի վեր ֆինանսավորում է տրամադրվել 103 ուսանողների։


«Տվյալների գիտությունը բիզնեսում» կրթական ծրագրի շրջանավարտներն այսօր աշխատում են տեղեկատվական և բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջատար կազմակերպություններում՝ Picsart, SmartClickAI, WorldQuant, Krisp, Plat.ai, Service Titan, WebbFontaine, PMI Science, Cognaize, Synopsys Armenia, NVIDIA, DataMotus, Sololearn, DataArt, ինչպես նաև ՀՀ պետական և միջազգային կառույցներում։


Ծրագրի 2024-2025թթ. ուսումնական տարվա փաստաթղթերի ընդունելությունը կազմակերպվում է առցանց՝ admission.ysu.am հղումով, հետևյալ փուլերով՝


1-ին փուլի փաստաթղթերն ընդունվում են 2024թ-ի հունիսի 1-ից 28-ը՝ ժ․ 18:00-ն:

1-ին փուլի ընդունելության քննությունն  անցկացվելու է  ս.թ. հուլիսի 2-ին։


2-րդ փուլի փաստաթղթերն ընդունվում են 2024թ-ի հուլիսի 8-ից օգոստոսի 16-ը՝ ժ․ 18:00-ն։

2-րդ փուլի ընդունելության քննությունն անցկացվելու է  ս.թ. օգոստոսի  22-ին:


Ընդունելության մանրամասներն՝ այստեղ։

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝ այստեղ։

Հարցաշարը և քննական թեստի օրինակը՝ այստեղ։

 



Հարցերի դեպքում՝  

հեռ.՝ 041804461; 060 710 668  

էլ.փոստ՝ [email protected]    

կայքէջ՝ www.dsb.am




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ