Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

Հայտարարվում է ֆրեզերային և խառատային հաստոցների օպերատորի մրցույթ

29.04.2016

 

Հայտարարվում է ֆրեզերային և խառատային հաստոցների օպերատորի մրցույթ

 


Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Գյումրիի և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների ճարտարագիտական լաբորատորիաներում աշխատելու նպատակով, հայտարարում է ֆրեզերային և խառատային հաստոցների օպերատորի մրցույթ: 


Օպերատորը պետք է նախագծի և արտադրի դետալներ ֆրեզերային հաստոցի միջոցով (CNC), պահպանի անվտանգության, որակի չափանիշները, սարքավորումը և կից պարագաները, իրականացնի գրառումներ և այլն:

  • Կարդալ, հասկանալ, գծել գծագրեր
  • Գերազանց տիրապել ձողակարկինների, միկրոմետրների և ընդհանուր չափիչ սարքերի օգտագործմանը/հետ աշխատանքին
  • Իրականացնել CNC հաստոցների ամենօրյա և կանոնավոր մաքրում,  տեխնիկական սպասարկում 
  • Համապատասխանեցնել գործունեությունը որակական բոլոր պահանջներին, բնութագրերին, կանոնակարգերին և հրահանգներին
  • Պլանավորել հաստոցի աշխատանքը՝ ուսումնասիրելով աշխատանքային պատվերները, գծագրերը, ճարտարագիտական նախագծերը, նյութերը, հատուկ պահանջները, գծագրերի պրոեկցիաները, հիմնային հարթություններ, մակերևույթների տեղաբաշխումը և մշակման պարամետրերը, պատկերացնում է երկրաչափական չափսերը և դրանց թույլտվածքները 
  • Պլանավորել պահեստային գույքը՝ ստուգելով գույքի առկայությունը, ակնկալվող կարիքները՝ պատվիրելով և ընդունելով նոր գույք
  • Ծրագրավորել ֆրեզերային և խառատային աշխատանքները՝ մուտքագրելով հրահանգները, զրոյական և հիմքային կետերը ներառյալ, սահմանելով գործիքային ռեգիստրները, տեղաշարժերը, ազդազերծումները և պայմանական անջատիչները, հաշվարկի պահանջները՝ բազային մաթեմատիկա, երկրաչափություն և եռանկյունաչափություն, հաստատելով դետալի ծրագիրը:  
  • Կարգաբերել ֆրեզները և կտրիչները՝ տեղադրելով և կանոնավորելով երեք և չորս բռնցքանի կապիչները, գործիքները, կցորդները, ցանգերը, վռանները, բռունցքները, ատամնանիվները, արգելակները, ցուցիչային մամլակները:
  • Նախապատրաստվածքը բեռնել իր նախատեսված դիրքին՝ վերամբարձ մեխանիզմի օգնությամբ:
  • Ստուգել կարգավորումները՝ չափելով դիրքերը, օգտագործելով նախնական մշակված դետալները և նմուշները՝ պահպանելով միջազգային չափանիշները: 
  • Պահպանել սարքավորումները՝ իրականացնելով կանխարգելիչ պահպանման պահանջներ, հետևելով արտադրողի հրահանգներին, կարգավորելով անսարքությունները, հետևելով վերանորգումներին:
  • Պահպանել աշխատանքների շարունակականություն՝ փաստաթղթավորելով և հաղորդակցելով գործողությունները, խախտումները և շարունակական կարիքները:
  • Փաստաթղթավորել գործողությունները՝ ամբողջականացնելով արտադրության և որակի տեղեկամատյանները:
  • Թարմացնել աշխատանքային գիտելիքները՝ մասնակցելով կրթական նախաձեռնությունների, կարդալով տեխնիկական հրապարակումներ:
  • Հասնել կազմակերպական նպատակների՝ ընդունելով աշխատանքի պատասխանատվությունը՝ կատարելու նոր և զանազան պատվերներ, ուսումնասիրելու հնարավորություններ՝ աշխատանքային ձեռքբերումներին արժեք ավելացնելու նպատակով:

Որակավորում՝

  • Հասկանալ ծրագրային ապահովման և ծրագրավորման լեզուները:
  • Մաթեմատիկայի լավ իմացություն (մաթեմատիկայի լավ իմացությունը կօգնի CNC օպերատորին հասկանալ բարդ հրահանգներ, թե ինչպես են աշխատում գծագրերը և համոզվել, որ առարկաները ճիշտ են նախագծվում և կառուցվում):
  • Խնդիրներ լուծելու հմտություններ (CNC օպերատորները պետք է իմանան, թե ինչու չէ հաստոցն աշխատում առավելագույն կարողությամբ, ինչպես բարձրացնել արտադրանքի ծավալը և շտկել սխալները):
  • Դետալների հանդեպ ուշադրություն (CNC օպերատորները կաշխատեն ճշգրիտ սարքավորումների հետ: Միլիմետրերի սխալը կարող է կրիտիկական լինել: Պահանջվում է դետալների հանդեպ մեծ ուշադրություն):
  • Մեխանիկական և տեխնիկական գիտելիքներ (համակարգիչների կողմից կառավարվող հաստոցները կարիք կունենան օպերատորների, ովքեր հասկանում են CAD/CAM տեխնոլոգիան):

Կրթություն և / կամ փորձ 

  • Բակալավրի և / կամ մագիստրոսի աստիճան ճարտարագիտության ոլորտում (նախընտրելի են մեխանիկական ճարտարագետներ)
  • CAD/CAM ավարտական վկայականի առկայությունը ցանկալի է
  • Նվազագույնը մեկ տարվա աշխատանքային փորձ նախագծման ոլորտում

Լեզվական հմտություններ՝ 

Ազատ հաղորդակցվել և հասկանալ աշխատանքի հրահանգները անգլերեն և ռուսերեն լեզուներով՝ գրավոր և բանավոր:


Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. մայիսի 20-ը ուղարկել CV [email protected] հասցեին:

Մանրամասների համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով՝

Հեռ.՝ +374 10 219 728

Բջջ.՝ +374 93 370 952 




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ