Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

Հայտերի ներկայացման հրավեր

04.05.2015

Հայտերի ներկայացման հրավեր 


Հայաստանի Հանրապետությունը Վերակառուցման և Զարգացման Միջազգային Բանկից ստացել  է վարկ Էլ. հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագրի համար և նպատակ ունի միջոցների մի մասն օգտագործել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի /ՎՏԿ/ հիմնանորոգման պայմանագրի (թիվ EIC-2.4.1-W-1) շրջանակում թույլատրելի վճարումների կատարման համար:


ՀՀ  ֆինանսների նախարարության «Արտասահմանյան Ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՀ–ն /ԱՖԾԿԿ/ հրավիրում է ներկայացնելու կնքված Հայտեր Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի /ՎՏԿ/ հիմնանորոգման համար: Հիմնանորոգման աշխատանքները պետք է ավարտվեն 2016թ մայիսի 31-ին: 


Մրցութային փաթեթները կարող են ձեռք բերվել ստորև նշված հասցեում` յուրաքանչյուր փաթեթի համար  50,000 ՀՀ դրամ  անվերադարձ վճարի դիմաց: Վճարումները պետք է իրականացվեն ԱՖԾԿԿ-ի` ստորև նշված բանկային հաշվին: Հետաքրքրված հայտատուները կարող են հետագա տեղեկատվությունը ձեռք բերել միևնույն հասցեով:


Հաշվեհամարի մանրամասներն են`

ՀՀ ֆինանսների նախարարության

Կենտրոնական գանձապետարան

Հաշիվ թիվ 900000900564

Ստացող`ԱՖԾԿԿ


Հայտերը ուժի մեջ կմնան Հայտերի բացման օրվանից սկսած 120  օրվա  ընթացքում և դրանց կից պետք է ներկայացվի Հայտի երաշխիք Հայտի գումարի 2 /երկու/ տոկոսի չափով:


Հետաքրքրված համապատասխանող Հայտատուները կարող են հետագա տեղեկություններ ձեռք բերել ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական  ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՀ-ից և ուսումնասիրել մրցութային փաստաթղթերը ստորև նշված հասցեում տեղական ժամանակով 9:00-ից մինչև 18:00:


Ս.թ. մայիսի 19-ին, ժամը 15:00-ին ստորև նշված հասցեում տեղի կունենա նախամրցութային հանդիպում հավանական Հայտատուների հետ:
Հայտերը պետք է ներկայացվեն ստորև նշված հասցեով մինչև ս.թ. հունիսի 2-ը, ժամը 15:00-ը: Հայտերի ներկայացումը էլեկտրոնային տարբերակով չի թույլատրվում: Հայտերը ֆիզիկապես կբացվեն նույն օրը, նույն ժամին հայտատուների ներկայացուցիչների ներկայությամբ, ովքեր կնախընտրեն այցելել:


Որակավորման չափանիշները ներառում են`

  • վերջին երեք տարիների (2012-2014թթ.) շինարարական աշխատանքների միջին տարեկան նվազագույն շրջանառությունը պետք է կազմի 2,000,000,000 ՀՀ դրամ,
  • Վերջին  5 տարիների ընթացքում Աշխատանքներին համարժեք առնվազն մեկ համանման բնույթի և բարդության շինարարություններում որպես գլխավոր կապալառու հանդես գալու փորձ, 
  • բոլոր կարևոր սարքավորումների առկայությունը` նախանշված Ավարտման օրը Պայմանագիրն ավարտելու համար, 
  • Համանման բնույթի և ծավալի աշխատանքների իրականացման աշխատանքային 5 տարվա փորձ ունեցող Ծրագրի ղեկավար, որից 3 տարուց ոչ պակաս ղեկավարի փորձ,
  • Հավանական Հայտատուի իրացվելի ակտիվների և/կամ առանց այլ պայմանագրային պարտավորությունների վարկային միջոցների նվազագույն գումարը պետք` կազմի 400,000,000 ՀՀ դրամ:

Աշխատանքների ողջ ծավալի Նախատեսված ավարտման օրվանից շուտ կատարման համար Պատվիրատուն Կապալառուին կվճարի Պարգեւավճար, որը օրական կազմում է առանց պարգևավճարի գումարի Պայմանագրի վերջնական գնի 0,1 տոկոս: Բոլոր աշխատանքների համար պարգևավճարի առավելագույն գումարը կազմում է առանց պարգևավճարի գումարի Պայմանագրի վերջնական գնի 3 /երեք/ տոկոս:
Ուշացված հայտերը կմերժվեն և  չբացված տարբերակով կվերադարձվեն Հայտատուներին:


Վերոշարադրյալի շրջանակում ներկայացվող հասցեն, որին հղում է կատարվում, հետևյալն է.

պրն. Էդգար Ավետյան

Գործադիր տնօրեն

ՀՀ ֆիանանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՀ /ԱՖԾԿԿ/

ՀՀ ֆինանսների նախարարություն

3-րդ հարկ, Տիգրան Մեծի 4,

Երևան 0010, Հայաստանի Հանրապետություն

Հեռ` (+374-11) 910 381, 910 590 

Ֆաքս` (+374-10) 545 708

Էլ. փոստ`[email protected]




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ