Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

Բիզնես վերլուծաբան - փորձագետ

 


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը   փնտրում է փորձագետներ` որպես բիզնես վերլուծաբան իր թիմում ներգրավելու համար։

 


Աշխատանքի նկարագրություն

Բիզնես վերլուծաբանը   զբաղվելու է տվյալների և տեղեկատվության հավաքագրմամբ, վերլուծությամբ և ներկայացմամբ հստակ, համոզիչ և լավ կառուցվածքային ձևով `գաղափաները գործնական առաջարկների վերածելու համար:

Բիզնես վերլուծաբանը  կարևոր դեր է խաղում ծրագրերի իրականացման ռազմավարական պլանավորման հարցում։



Հիմնական պարտականությունները


1Հետազոտություն և տվյալների հավաքագրոմ

  • Ծրագրին առնչվող  համապատասխան տվյալների և տեղեկատվության հավաքագրում և ամփոփում:
  • Մարքեթինգային հետազոտությունների , ֆինանսական վերլուծությունների  իրականացում։

2. Տվյալների վերլուծություն

  • Վերլուծել տվյալները ' պլանավորվող ծրագրի հետ կապված հնարավոր օգուտները, ռիսկերը և ծախսերը գնահատելու համար:

3. Բիզնես քեյսի   մշակում

  • Մշակել ծրագրի  հիմնավորման համապարփակ փաստաթուղթ, որը կներառի  ծրագրի  ամփոփագիրը, նպատակներըև հիմնական արդյունքները:

 

Որակավորումներ

  • Բակալավրի աստիճան բիզնեսի, ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում;
  • Վերլուծական, հետազոտական և տվյալների հավաքագրման հմտություններ;
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ;
  • Microsoft Office փաթեթի տիրապետում;
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն և տարբեր  ֆունկցիոնալ թիմերի հետ համագործակցելու ունակություն;
  • Ծրագրերի կառավարման սկզբունքների իմացությունը կդիտվի որպես առավելություն:

 

Լրացուցիչ հմտություններ

«Ձեռնարկությունների ինկումատոր» հիմնադրամի գործունեությանը  առնչվող կոնկրետ ոլորտներում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն:

 

Պահանջվող թեկնածուի մակարդակ ՝ Միջին

 

Վերոնշյալ պահանջներին համապատասխանող բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև նոյեմբերի 27-ը  (ներառյալ)  իրենց ինքնակենսագրությունը (CV)  ուղարկել ՝ [email protected] հասցեին՝ վերնագրի դաշտում  նշելով "Business analyst":




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ