Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի Բանվոր

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար փնտրում է Բանվոր

 

Պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 2024թ-ի օգոստոսի 11 (ներառյալ) ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով՝ «ԻՔ Բանվոր»:

Հրաման 22Ա - 12․07․2024

ՀՐԱՄԱՆ N 22-Ա


Հրապարակված՝ 12․07․2024թ․

Բացառիկ դասախոսություն անվանի դասախոս Նեյլ Ռուդինի կողմից

26.02.2015


Բացառիկ դասախոսություն անվանի դասախոս Նեյլ Ռուդինի կողմից. Azure-ի կիրառումը Android հարթակի համար. Հայացք դեպի ապագա


Հավատարիմ մնալով իր ավանդույթներին և քաջալերելով Մայքրոսոֆթի նորարար տեխնոլոգիաների կիրառումը բոլոր հարթակների համար` Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը և «Մայքրոսոֆթ» ԱրԷյ ընկերությունը ուրախ են տեղեկացնել, որ ս. թ. մարտի 2-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում տեղի կունենա «Azure-ի կիրառումը Android հարթակի համար» թեմայով մեկօրյա դասընթացը, որը կվարի դ. Նեյլ Ռուդինը: Սա հիանալի հնարավորություն է ընձեռում այն ծրագրավորողներին, ովքեր ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները Մայքրոսոֆթի ամպային տեխնալոգիաների և Android հավելվածի համար դրանց կիրառման վերաբերյալ:


Ութ ժամ տևողությամբ այս դասընթացը կօգնի ստեղծել առավել կատարյալ Android հավելվածներ Azure-ի օգնությամբ, որը կբավարարի հազարավոր օգտատերերի պահանջները: Մասնակիցները կծանոթանան Azure-ի յուրահատկություններին և կսովորեն, թե ինչպես Մայքրոսոֆթի և Azure-ի ծառայությունները կարող են օգնել կատարելագործելու հավելվածները: Մասնակիցները հնարավորություն կունենան ինքնուրույն ստեղծել հավելվածներ:


Դասընթացի թեմաներն են`

  • Նոր Մայքրոսոֆթ/ Մայքրոսոֆթ և Android
  • Բաց Մայքրոսոֆթ, հասանելի բոլոր պլատֆորմներին
  • Azure-ի ծառայությունները Android- ի համար


Դասընթացի օրակարգը


10.00-10.30 -Գրանցում

10.30-12.30 -դասախոսություն (2ժամ)

12.30-13.30 ընդմիջում

13.30-15.00 դասախոսություն (1.5ժամ)

15.00-15.30 սուրճի ընդմիջում

15.30-17.00 դասախոսություն (1.5ժամ)

17.00-18.00 հարց/պատասխան

Դասախոսությունը կիրականացվի անգլերեն լեզվով:

Դասախոսի մասին` Դոկտոր Նեյլ Ռուդինը դասախոս է, ձեռներեց և ներդրող:  Նա գործում է ծրագրային ապահովման ոլորտում եմ 1980-ական թվականներից: 1990-ականերից նա աշխատում է Մայքրոսոֆթ ընկերությունում: Նրա հաճախորդների թվում են Microsoft-ը, Intel-ը, Nvidia-ը, EDI-ը և շատ ուրիշ կազմակերպություններ: Նա ունի Ծրագրային ապահովման վերաբերյալ բազմաթիվ գրքեր: 

 

Մասնակցությունն անվճար է: Մասնակցելու համար անհրաժեշտ է այցելել https://8eacc6acd3f2491cb1e91259fc20d751.eventday.com/  կայք և գրանցվել: Քանի որ տեղերը սահմանափակ են, ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության:





Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ