Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

Տեխնոլոգիական ուղղվածությամբ առարկաների դասավանդողներ

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է տեխնոլոգիական ուղղվածությամբ առարկաների դասավանդողներ՝ Հայաստանի տարբեր մարզերում դասընթացներ անցկացնելու համար։

 

Դասընթացները կազմակերպվում են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանի աշխատուժի զարգացման ծրագրի» շրջանակում։

 

Ցանկանո՞ւմ ես քո ներդրումն ունենալ Հայաստանի տնտեսության զարգացման գործում, հասանելի դարձնել որակյալ կրթությունը մարզերում բնակվող երիտասարդների համար, ապա սկսի՛ր դասավանդել և կիսվել քո փորձով ու գիտելիքներով։

 

Ծրագրի շրջանակում մենք աշխատում ենք արդի տեխնոլոգիական գիտելիքները հասանելի դարձնել երիտասարդության առավել լայն շերտերի, մասնավորապես՝ մարզերի բնակիչների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց համար, ովքեր հնարավորություն կունենան ԱՆՎՃԱՐ հիմունքներով մասնագիտանալ ՏՏ ոլորտում, ձեռք բերել մի շարք տեխնիկական և փափուկ (soft) հմտություններ և աշխատանքի անցնել տարբեր կազմակերպություններում։

 

Աշխատանքն ունի ճկուն գրաֆիկ և կարող է դիտարկվել, որպես հավելյալ աշխատանք՝ պահանջելով շաբաթական 6-12 ժամ ներգրավվածություն։ Դասերն անցկացվելու են ինչպես առցանց, այնպես էլ լսարանային  ձևաչափով։

 

Աշխատանքային պարտականություններ 

  • Դասավանդել ըստ հաստատված ուսումնական ծրագրի,
  • Պատրաստել ուսումնական հավելյալ նյութեր, տրամադրել մասնագիտական գրականության, պատրաստել տնային հանձնարարություններ,
  • Տրամադրել ուսանողների առաջընթացի վերաբերյալ հաշվետվություններ,
  • Իրականացնել ուսումնական պրոցեսի արդյունավետությանը նպաստող այլ գործառույթներ։

 

Պահանջվող որակավորում 

  • Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ ՏՏ ոլորտում,
  • Երիտասարդների հետ աշխատելու և նրանց մոտիվացնելու հմտություններ,
  • Գերազանց միջանձնային, կազմակերպչական և հաղորդակցման հմտություններ,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նորությունների և տենդենցների մասին խորը պատկերացում։

 

Դիմելու կարգ 

Հետաքրքրված թեկնածուները մինչև հունվարի 19-ը պետք է լրացնեն հետևյալ հղումով առցանց հայտաձևը ՝ https://forms.gle/Nbyx92CBbFTqiZqr5




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ