Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

Միասին՝ արցախահայության համար



Համախմբման կոչ ՀՀ ողջ տարածքում գործող անհատներին, կառույցներին, մասնավոր ընկերություններին, որոնք ցանկանում են աշխատանքով ապահովել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։

 

Եթե Դուք գործում եք բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության կամ հյուրընկալության ոլորտներում և նպատակ ունեք աշխատանքով ապահովել արցախահայերին՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում առաջարկում է կազմակերպել նրանց վերապատրաստման ԱՆՎՃԱՐ դասընթացներ։  

 

Մենք պատրաստ ենք Ձեզ հետ միասին մշակել Ձեր կարիքներին համապատասխան կրթական ծրագրեր և փորձառու մասնագետների ներգրավմամբ անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ փոխանցել արցախահայ երիտասարդներին։ 

 

Նախաձեռնությանը միանալու ցանկության դեպքում խնդրում ենք լրացնել ասույն հայտաձևը և մենք անմիջապես կապ կհաստատենք Ձեզ հետ։ 

 

Եթե գործատու չեք, ապա նույնպես կարող եք Ձեր ներդրումն ունենալ այս կարևոր գործընթացում՝ պարզապես կիսվելով այս հայտարարությամբ և նշելով (tag) համապատասխան կազմակերպությունների։ 

 

Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին Հայաստանում կայուն կենսագործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է ապահովել նաև աշխատանքով։


Եկեք միավորենք մեր ջանքերը՝ հանուն մեր հայրենակիցների ոտնահարված իրավունքների վերականգնման ու Մայր հայրենիքում արժանապատիվ ապրելու և աշխատելու հնարավորության։ 

 

Հավելյալ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 011219797 հեռախոսահամարով։

 


-——

«Հայաստանում աշխատուժի զարգացման» հնգամյա ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից և իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և կոնսորցիումի գործընկերների՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայ օգնության ֆոնդի և ՍԻՎԻՏՏԱ Հայաստանի կողմից։ Ծրագիրը նպատակ ունի շուրջ 10 000 երիտասարդի, այդ թվում՝ կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց, զինել աշխատաշուկայում պահանջարկ վայելող աշխատանքային հմտություններով։




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ