Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

Սեպտեմբերի 26-ին կմեկնարկի ԱրմԹեք համաժողովը

25.09.2014

 

Սեպտեմբերի 26-ին կմեկնարկի ԱրմԹեք համաժողովը


Վաղը՝ սեպտեմբերի 26-ին, Նյու Յորքում կմեկնարկի ԱրմԹեք 2014 Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 7-րդ ամենամյա համաժողովը:Համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ Կառավարությունը, Համաշխարհային բանկը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, հովանավորներն են Քրոնիմետը, Դ-Լինկ ընկերությունը և Հայ Օգնության ֆոնդը, գործընկերները՝ Մենթոր Գրաֆիկս և ՓիքսԱրթ կազմակերպությունները, աջակիցները՝ Զարգացման հայկական գործակալությունը, Հայաստան հիմնադրամ ԱՄՆ, Վիասֆեր տեխնոպարկ, Ագնիան, Դիջիթըլ Փոմըգրանեթ և Ֆայնբերգ ընկերությունները:

 

Համաժողովի բանախոսների շարքում են բարձրաստիճան պաշտոնյաներ, տեխնոլոգիական, ինժեներական ոլորտների խոշորոգույն ընկերությունների ղեկավարներ, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ և այլն, մասնավորապես՝ Թուիթեր կազմակերպության փոխնախագահ Րաֆֆի Քրիքորյանը, Դ-Լինկ Քորփորեյշնի փոխնախագահ Թոմաս Հուանգը, Վոլֆրամ Ինք կազմակերպության Իմիջ մշակումների կառավարիչ Շադի Աշնաին, ՓիքսԱրթ ընկերության համահիմնադիր Հովհաննես Ավոյանը, Սինոփսիս Ինք․ կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Չի-Ֆուն Չանը և այլն:   

 

ԱրմԹեքի ընթացքում տեղի կունենան հետևյալ թեմաներով քննարկումներ.

  • Բարձր տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում․ վերջին զարգացումները և հաջողության պատմությունները
  • Կրթություն, հետազոտություններ և մասնագիտական զարգացում
  • Տարածաշրջանային զարգացում, աքսելերացիա և բիզնես միջավայր
  • Նորարարություն, սկսնակ ընկերություններ և ձեռներեցություն

Համաժողովի օրակարգին կարող եք ծանոթանալ հետևելով հղմանը:

 

ԱրմԹեք Համաժողովը հիմնադրվել է 2006թ. Սիլիկոնյան Հովտում տեխնոլոգիաների և գործարար ոլորտների մասնագետների կողմից և հետագայում ՀՀ Կառավարության կողմից պաշտոնապես ճանաչվել է որպես երկրի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործարար հարթակ՝ Հայաստանի տեխնոլոգիաների բնագավառում մասնագիտական առաջընթացն ապահովելու և տեխնոլոգիական ոլորտի արագ աճը խթանելու համար: Առաջին ԱրմԹեք Համաժողովն անցկացվել է 2007թ. ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան-Ֆրանցիսկո քաղաքում, որից հետո միջոցառումը հաջորդաբար կազմակերպվում է Հայաստանում և Ամերիկայում:




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ