Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

11 երիտասարդներ ապահովվել են աշխատանքով

20.10.2016


Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի կրթական նախաձեռնության շնորհիվ 11 երիտասարդներ ապահովվեցին աշխատանքով


Չորս ամիս շարունակ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում մի խումբ երիտասարդներ մասնակցեցին «Enterprise Development using Java Technologies» ծրագրին, որն իրականացվում էր «IUNetworks» ընկերության և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հետ համատեղ: 


Ծրագրի արդյունքում մասնակիցները ձեռք բերեցին և՛ տեսական, և՛ գործնական գիտելիքներ Java և Web տեխնոլոգիաների ոլորտում: Ամենաբարձր որակավորում ունեցող դիմորդները՝ թվով 11 հոգի, հնարավորություն ստացան մասնակցել պրակտիկայի ծրագրին և աշխատանքի անցնել «IUNetworks» առաջատար ընկերությունում:



‹‹Ծրագրի մասնակիցների ընտրությունն իրականացվել մի քանի փուլով՝ հարցազրույցների և թեստավորման միջոցով: Առհասարակ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի առաքելությունն է շուկայի պահանջներին համապատասխան որակյալ կադրեր վերապատրաստել ոլորտի ընկերությունների համար: Ուրախ ենք, որ այս նախաձեռնությունը ևս տվեց իր արդյունքը, և կենտրոնի իրականացրած կրթական դասընթացների շնորհիվ 11 երիտասարդներ ձեռք բերեցին համախատասխան գիտելիք ու աշխատանք››,- նշում է Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի ծրագրի ղեկավար Էմիլիա Հարությունյանը: 


Հայ-Հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Կառավարության և Հնդկաստանի Կառավարության համատեղ ծրագիր, որն իրականացվում է “Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամի (Հայաստան) և C-DAC Կենտրոնի (Հնդկաստան) կողմից: Կենտրոնը տեղակայված է Երևանի պետական համալսարանում և կազմակերպում է ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ դասընթացներ ուսանողների, մասնագետների, դասախոսների և առհասարակ բոլոր այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրված են և ցանկանում են սովորել ծրագրավորում: 




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ