Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

Տեխնոլոգիական կարևորագույն միջոցառումներ ԳՏԿ-ում

07.11.2014

 

Նոյեմբերի 8-9-ը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կանցկացվի #ArmeniaFTW ձեռներեցության ֆորումը  

 

Նոյեմբերի 8-9-ը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կանցկացվի ամենամեծ տեխնոլոգիական իրադարձությանը՝ #ArmeniaFTW ձեռներեցության ֆորումը, որի նպատակն է ոգեշնչել ՏՏ մասնագետներին և երիտասարդ ձեռներեցներին զարգացնել ստեղծարար միտքը, բացահայտել նորարար գաղափարներ, փոխանակել արժեքավոր գիտելիքներ և փորձառություն, ինչպես նաև համագործակցության նոր հնարավորություններ ստեղծել սկսնակ երիտասարդ ձեռներեցների, ոլորտի փորձագետների և ներդրողների միջև:

 

Միջոցառմանն ակնկալվում է ավելի քան 250 մասնակից, այդ թվում` շուրջ 60 ՀեքըթոնՅԱՆի մասնակից թիմեր, 20 տեխնոլոգիական ստարտափ նախագծեր, հայկական ՏՏ ընկերությունների ներկայացուցիչներ, հուրեր ԱՄՆ-ից, եվրոպական երկրներից և այլն։  

 

#ArmeniaFTW ձեռներեցության ֆորումը բաղկացած է բարձրակարգ սեմինարների շարքից, որոնք անց են կացվելու հայկական, ամերիկյան, մեծ բրիտանական, գերմանական, բուլղարական և ուկրաինական վենչուրային հիմնադրամների ներկայացուցիչների և հրեշտակային ներդրողների կողմից։ Բացի այդ, ավելի քան 10 ստարտափ նախագծեր հնարավորություն կունենան ներկայացնել իրենց գաղափարները և, հաջողության դեպքում, ներգրավել սկզբնական փուլի ներդրումներ:

 

«Վերջին շրջանում ավելի ու ավելի մեծ թվով ճանաչված ՏՏ կազմակերպություններ և ներդրումային ընկերություններ են մուտք գործում Հայաստան, ինչը շատ ուրախալի է: Հայաստանը կարողացել է ցույց տալ աշխարհին, որ այստեղ լիովին հնարավոր և շահավետ է ՏՏ ներդրումային ծրագրեր սկսելը»,- ասաց Ձեռնարկություններին ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:


 

«Ֆիլիպ Մորրիս Արմենիան աջակցում է տեխնոլոգիական սկսնակ ընկերություններին և միջոցառման ընթացքում ընկերությունը դրամաշնորհներ կհատկացնի լավագույն թիմերին՝ օգնելով իրականացնել և կոմերցիալիզացնել իրենց գաղափարները»,- ասաց Ֆիլիպ Մորրիս Արմենիա ՍՊԸ-ի Կորպորատիվ հարցերով կառավարիչ Վահե Դանիելյանը։

 

#ArmeniaFTW ձեռներեցության ֆորումը Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում անցկացվելու է տարվա ամենամեծ տեխնոլոգիական մրցույթի` Հեքըթոն[ՅԱՆ] Գյումրի  2014-ի, տարածաշրջանում առաջին անգամ տեղի ունեցող «Հայաստան-Թուրքիա Սթարթափ ուիքենդ» մրցույթի հետ զուգահեռ՝ «InnoWeekEnd 2014» նորարարության տարածաշրջանային ֆորումի շրջանակներում: Միջոցառումների կազմակերպիչներն են Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Հանրային լրագրության ակումբը, համակազմակերպիչներն են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Մայքրոսոֆթ ԱրԷյ ընկերությունը, Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնը, Ֆիլիպ Մորիս Արմենիա ընկերությունը, ՀՀ կառավարությունը, USAID,  աջակիցներն են՝ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը և Եվրամիությունը, իսկ գլխավոր գործընկերներն են ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանատունը, Ռոստելեկոմ, Sixt Rent a car, MegasportArmenia, Մարգարյան իրավաբանական ընկերությունները: 




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ