Ընթացիկ Նորություններ

Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար։

 

Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև 2025թ-ի հունվարի 15-ը (ներառյալ) ներկայացնեն իրենց ինքնակենսագրականը (CV), համապատասխան փորձառությունը մանրամասնող ուղեկցող նամակ [email protected] էլ.փոստի հասցեով։


ԻՔ Գլխավոր զարգացման պատասխանատու

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է Ինժեներական քաղաքի փորձառու և նախաձեռնող Գլխավոր Զարգացման Պատասխանատու՝ միանալու մեր թիմին և նպաստելու Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ 


Եթե ցանկանում եք դառնալ մեր թիմի անդամ և Ձեր ներդրումը բերել Ինժեներական քաղաքի զարգացմանը, խնդրում ենք մինչև 15․01․2025թ․ (ներառյալ) ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող նամակը [email protected] էլ. հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով՝ "EC Chief Development Officer":

Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար։

 

Պաշտոնի նկարագիր 

Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավարը պատասխանատու է լաբորատորիայի շրջանակում իրականացվող հետազոտությունների և մշակումների նախագծերի ղեկավարման և համակարգման համար: Գործառույթների շրջանակը ներառում է արդիական տեխնոլոգիաների մշակում, որոնք կիրառվում են, օրինակ՝ ինքնավար մեքենաներում, էլեկտրական տրանսպորտում և օդային շարժունակության լուծումներում:

 

Հիմնական պարտականություններ 

  • Պլանավորել Լաբորատորիայի գործունեությունը, ապահովել իրականացումն ու մշտադիտարկումը,
  • Առաջնորդել ճարտարագետների և հետազոտողների բազմամասնագիտական ​​թիմը` խթանելով համագործակցային և նորարարական միջավայր:
  • Արդյունավետ բաշխել ռեսուրսները, ներառյալ՝ անձնակազմը, սարքավորումները և բյուջեն՝ ապահովելով ծրագրի նպատակների իրականացումը:
  • Գործել որպես լաբորատորիայի և շահագրգիռ կողմերի միջև շփման առաջնային կոնտակտային անձ: Տրամադրել Ծրագրի առաջընթացի վերաբերյալ կանոնավոր թարմացումներ և անհապաղ հասցեագրել ցանկացած խնդիր:
  • Ապահովել բոլոր հետազոտական ​​արդյունքների և նախատիպերի համար որակի բարձր չափանիշների պահպանումը։
  • Բացահայտել ծրագրի իրականացման հնարավոր ռիսկերը և մշակել մեղմացման ռազմավարություններ:
  • Պատրաստել ծրագրի մանրամասն հաշվետվություններ, տեխնիկական փաստաթղթեր և ներկայացումներ՝ ներքին և արտաքին շահագրգիռ կողմերի համար:
  • Թիմերի ստեղծում և մեկնարկում. ստեղծել թիմեր և արդյունավետ կերպով ներգրավել դրանք նախագծերի նախաձեռնման և իրականացման աշխատանքներում:
  • Ծրագրերի խթանում. խթանել նոր նախագծերի մեկնարկը և իրականացումը` լաբորատոր նպատակներին համապատասխանեցնելու նպատակով:
  • Հետազոտությունների համակարգում. համակարգել հետազոտական ​​աշխատանքները՝ ուղղված լաբորատորիայի ընդհանուր հաջողությանը։
  • Աջակցություն սկսնակ ձեռնարկություններին. աջակցել լաբորատոր հետազոտությունների կամ հարակից նախագծերի արդյունքում ձևավորվող նորաստեղծ ընկերությունների հիմնմանը:

 

Որակավորումներ 

  • Կրթություն. բարձրագույն կրթություն (մագիստրոսի կամ թեկնածուի (Ph.D.) աստիճան) ճարտարագիտության կամ ֆիզիկայի ոլորտում:
  • Փորձ. նվազագույնը 3 տարվա մասնագիտական ​​փորձ ճարտարագիտության կամ ֆիզիկայի ոլորտում

 

Հմտություններ

  • Ծրագրերի կառավարման հմտություններ, ներառյալ՝ ծրագրերի կառավարման գործիքների և մեթոդաբանության իմացություն։
  • Թիմային կառավարման և առաջնորդման գերազանց կարողություններ։
  • Արդյունավետ հաղորդակցման և միջանձնային հմտություններ։
  • Խնդիրներ լուծելու հմտություններ և վերլուծական ​​մտածողություն։

 

Անձնական հատկանիշներ

  • Նորարարական մտածելակերպ. Լաբորատորիայում նորարարության և շարունակական կատարելագործման մշակույթը խթանելու ունակություն:
  • Մանրամասների վրա կենտրոնացվածություն. մանրուքների նկատմամբ ուշադրություն և բարձրորակ աշխատանք կատարելու պատրաստակամություն:
  • Ադապտացվելու կարողություն. Ծրագրի փոփոխվող պահանջներին և առաջնահերթություններին հարմարվելու ունակություն:
  • Մեծ հետաքրքրություն տեխնոլոգիաների նկատմամբ. ավտոմոբիլային արդյունաբերության վերջին միտումների և առաջընթացի մասին շարունակական տեղեկացվածություն:

 

Դիմելու ընթացակարգը

Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև 2025թ-ի հունվարի 15-ը (ներառյալ) ներկայացնեն իրենց ինքնակենսագրականը (CV), համապատասխան փորձառությունը մանրամասնող ուղեկցող նամակ [email protected] էլ.փոստի հասցեով, վերնագրի դաշտում նշելով՝ ARC Automotive Lab Manager:

Հայտերը կդիտարկվեն ընթացիկ հիմունքով՝ մինչև աշխատատեղի համալրումը։

 

Լրացուցիչ տեղեկություններ

  • Աշխատավայր` ՀՀ, ք․ Երևան, Բագրևանդի փ․ 21/1, «Ինժեներական քաղաք»
  • Աշխատավարձ` փորձին և որակավորմանը համապատասխան
  • Պայմանագրի ձևը` կես դրույքով, մշտական
  • Հաշվետու է` «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամին և Սինոփսիսին

 

* * *

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի նպատակն է խթանել Հայաստանի ճարտարագիտական ոլորտի մրցունակության բարձրացումը համաշխարհային շուկայում՝ աջակցելով հետազոտություններին, մշակումներին, առևտրայնացմանը և համախմբելով միջազգային ընկերությունների, ԱՄՆ-ի առաջատար համալսարանների և Հայաստանի ճարտարագիտական կլաստերի ջանքերը:


Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ Ինժեներական ասոցիացիայի, Նեյշնլ Ինսթրումենթս և Սինոփսիս ընկերությունների հետ համագործակցությամբ։




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ