Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

Անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ

16.07.2015

 

Անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ

ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկը հայտնում է, որ Համաշխարհային բանկի «Էլ. հասարակության և մրցունակության համար նորարարության» վարկային ծրագրի շրջանակում «Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի /ՆԼՏԿ/ դասընթացների համակարգող» հանձնարարականի իրականացման համար խորհրդատու ընտրելու նպատակով հայտարարվում է անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ: 


ISTC /Innovative Solutions and Technologies Center/ կենտրոնի դասընթացների համակարգողը կկառավարի աշխատուժի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը, կպլանավորի, կիրականացնի և կգնահատի կենտրոնի կողմից իրականացվող դասընթացներն ու կրթական նախաձեռնությունները: 


Խորհրդատուն պետք է իրականացնի հետևյալ առաջադրանքները`

  • Երևանի խոշոր բուհերի հետ համատեղ պլանավորի և համակարգի Ակադեմիական Ծրագրի շրջանակում կազմակերպվող ուսումնական ծրագրերն ու դասընթացները,
  • մշակի, իրականացնի և հետևի ՆԼՏԿ կենտրոնի դասընթացների/կարողությունների զարգացման տարեկան ծրագիրը,
  • հավաքագրի ու վարձի երկարաժամկետ և կարճաժամկետ դասավանդող դասախոսներ ՆԼՏԿ կենտրոնում կազմակերպվող դասընթացների անցկացման համար,
  • հավաքագրի դասընթացների մասնակիցներին,
  • տարածի տեղեկատվություն ՆԼՏԿ կենտրոնի կարողությունների զարգացման/ուսումնական ծրագրերի մասին ՆԼՏԿ կենտրոնի գործընկերների, այդ թվում՝ բուհերի, ՏՏ ընկերությունների, սկսնակ թիմերի և հավանական այլ շահագրգիռ կողմերի շրջանում,
  • հետևի դասախոսների աշխատանքին,
  • մշակի դասընթացների գնահատման մեթոդաբանություն և կատարի գնահատում, 
  • աջակցի ուսումնական նյութերի պատրաստմանը,
  • կատարի ուսումնական նյութերի թարգամություն հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով՝ ըստ անհրաժեշտության,
  • ստանձնի ՆԼՏԿ կենտրոնի ղեկավարի և ՁԻՀ-ի կողմից հանձնարարվող այլ պարտականություններ ու պատասխանատվություններ:


Ծառայությունները նախատեսվում է իրականացնել 2015թ. սեպտեմբերից մինչև 2016թ. հունիսի 30-ը:
Խորհրդատուն պետք է բավարարի հետևյալ որակավորման չափանիշներին և պետք է լինի/ունենա` 

  • Բարձրագույն կրթություն (նախընտրելի է ՏՏ-ին անռչվող և/կամ բիզնեսի կառավարման բնագավառում),
  • Ծրագրերի կառավարման կամ կրթական/ուսումնական համակարգման առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
  • Ծանոթություն Հայաստանի ՏՀՏ ոլորտի և ոլորտի զարգացման տեղական ու համաշխարհային ներկայիս միտումներին,
  • IBM տեխնոլոգիաների իմացություն, 
  • Վերլուծական, կառավարման և բանակցային գերազանց հմտություններ,
  • Թիմային աշխատանքում ներգրավվելու կարողություն,
  • Հաղորդակցման և ներկայացման գերազանց հմտություններ,
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն գրավոր և բանավոր խոսքի գերազանց իմացություն,
  • MS Office (Excel, Word, PowerPoint, Outlook) ծրագրի խորը իմացություն:


Վերը շարադրված պահանջներին համապատասխանող անհատ խորհրդատուները կարող են մինչև սույն թվականի  հուլիսի 30-ը ներկայացնել հետաքրքրվածության գրություն և կենսագրական թերթիկ ստորև նշված հասցեով:
Հետաքրքրվածության հայտերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային փոստով:
ՀՀ Ֆինանսների նախարարության

«Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործադիր տնօրեն` Է. Ավետյանին

ՀՀ, 0010 ք. Երևան, Տիգրան Մեծ պողոտա 43-րդ հարկ,

Հեռախոս` (374-11) 910 581, 910 590

Ֆաքս. (037410)  545-708

Էլ. փոստ. [email protected]






Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ