Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

Էլ.հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր

21.12.2012

Հայտարարություն
Էլ.հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր

No: 7963-AM

 

ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկը հայտնում է, որ Համաշխարհային բանկի «Էլ.հասարակության և մրցունակության համար նորարարության» վարկային ծրագրի շրջանակում Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի (mLab) վերանորոգման Տեխնիկական վերահսկողության իրականացման նպատակով հայտարարվում է խորհրդատվական ընկերության ընտրության մրցույթ: 


Խորհրդատուն պետք է իրականացնի հետևյալ առաջադրանքները`

  • կազմակերպի պարբերական այցելություններ հիմնանորոգվող տարածք` Պատվիրատուի հետ համաձայնեցրած ժամանակացույցին համաձայն,
  • կանոնավոր կերպով հետևի վերանորոգման աշխատանքների կատարման որակին, ինչպես նաև ստուգել դրանց կատարման համապատասխանությունը նախագծերի, շինարարական նորմերի, ստանդարտների և տեխնիկական մասնագրերի հետ,
  • ստուգի հավաստագրերի, գրանցման փաստաթղթերի և վերանորոգման համար օգտագործված նյութերի որակը հաստատող լաբորատոր անալիզների ու ստուգումների արդյունքները,
  • գրանցի բոլոր զննումների արդյունքները, դիտողությունները և հայտնաբերված թերությունները և առաջարկի այդ թերությունները շտկելու հնարավոր տարբերակներ,
  • կազմի թերի աշխատանքների և էական խախտումների ցուցակ, նշի դրանց վերացման ժամկետները և անհապաղ տեղեկացնել ՁԻՀ-ին,
  • վարի վերանորոգման ընդհանուր աշխատանքների մատյան, կատարի ամենօրյա կանոնավոր գրանցումներ ավարտված աշխատանքների մասին,
  • ստորագրի կատարողական ակտերը, որոնք կապալառուն ներկայացնում է վճարում ստանալու համար,
  • չընդունի հիմնանորոգման աշխատանքները, եթե դրանք կատարվել են հաստատված նախագծերի, տեխնիկական մասնագրերի, շինարարական նորմերի խախտումներով կամ անորակ նյութերի, կառուցվածքների եւ կոնստրուկցիաների օգտագործմամբ և այլն:

Ծառայությունները նախատեսվում է իրականացնել 2013թ. հունվար-ապրիլ ամիսների ընթացքում:


Խորհրդատվական ընկերությունը պետք է բավարարի հետևյալ որակավորման չափանիշներին, նա պետք է ունենա`

  • շինարարական աշխատանքների վերահսկողության առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ,
  • ՀՀ Քաղաքաշինության նախարարության 2008թ. թիվ I - 3.01.01, Շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման հրահանգի իմացություն,
  • հայկական կամ օտարերկրյա ընկերությունների պատվերով իրականացված առնվազն 2 նմանատիպ վերահսկողական աշխատանքների փորձ,
  • հիմնանորոգման աշխատանքների տեխնիկական հսկողության արտոնագրի առկայություն:

Վերը շարադրված պահանջներին համապատասխանող ընկերությունները կարող են մինչև սույն թվականի դեկտեմբերի 27-ը ներկայացնել հետաքրքրվածության հայտեր անհրաժեշտ տեղեկություններով (ընկերության վերաբերյալ համառոտ տեղեկատվություն` ընդհանուր աշխատանքային փորձի, այդ թվում վերջին տարիներին նմանատիպ հանձնարարականների իրականացման փորձի, վերընշված պահանջներին բավարարող անձնակազմի առկայության վերաբերյալ, հիմնական աշխատակազմի կենսագրական թերթիկները և այլն) ստորև նշված հասցեով:

Հետաքրքրվածության հայտերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային փոստով:


ՀՀ Ֆինանսների նախարարության 

«Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն»

պետական հիմնարկի գործադիր տնօրեն` Է. Ավետյանին

Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն 1

Հեռախոս. (037410) 595-344, 595-343

Ֆաքս. (037410)  545-708

Էլ. փոստ. [email protected]




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ