Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

Աքսելերացիա՝ Ձեռներեց կանանց համար

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՄԲ՝

Իրականացվում է ՄՖԿ/Համաշխարհային Բանկի խմբի կողմից, Միացյալ Թագավորության Կառավարության «Լավ Կառավարման Հիմնադրամի» աջակցությամբ

 

 

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԿԻՆ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ)` Միացյալ Թագավորության կառավարության «Լավ Կառավարման հիմնադրամ»-ի աջակցությամբ իրականացնում է «Կանանց տնտեսական հզորացումը Հայաստանում» ծրագիրը: Ծրագրի նպատակն է բարելավել կին ձեռնարկատերերի տնտեսական արդյունքը՝ զարգացնելով նրանց գործարար կարողությունները և բիզնես ցանցերի հասանելիությունը:

 

Ծրագրի շրջանակում Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ) «Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի» միջոցով իրականացնում է «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում` տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով»  ծրագիրը, որը նպատակ ունի խթանել կանանց ներգրավվածությունը ձեռներեցության ոլորտում, օգնել գնահատել նորարարական և բարձր տեխնոլոգիական լուծումների դերը բիզնեսի զարգացման և ընդլայնման մեջ։

 

Վերջին տարիներին Հայաստանն աշխարհի քարտեզի վրա դիրքավորվում է իր բարձր տեխնոլոգիական ստարտափերով և նորարարական լուծումներով։ Այս ծրագրի հիմնական մարտահրավերն է խթանել կին ձեռներեցների կողմից հիմնադրված սկսնակ ընկերությունների զարգացումը, հզորացումը և ընդլայնումը համաշխարհային շուկաներում։

 

Նշված նպատակների իրականացմանն ընդառաջ մեկնարկում ենք ծրագրի աքսելերացիոն փուլը Երևանում, Գյումրիում և Վանաձորում «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների աջակցությամբ։ 

 

Ծրագրին կարող են դիմել ՝

● Կանանց կողմից հիմնադրված նորաստեղծ ընկերություններ (առավելագույնը հինգ տարվա գործունեությամբ);

● Կին ձեռներեցների կամ մասնագետների թիմեր, ովքեր ունեն սեփական ստարտափը ստեղծելու և հաջողակ բիզնեսի վերածելու պատրաստակամություն;

● Ավանդական ոլորտներում ձեռնարկության հիմնադիր կամ համահիմնադիր կանայք, ովքեր նպատակ ունեն տեխոնոլոգիական և նորարարական լուծումները ներդնել  իրենց բիզնեսում։

 

Ընտրական փուլը հաջողությամբ հաղթահարած դիմորդները կմասնակցեն 16-շաբաթյա աքսելերացիոն ծրագրին ոլորտի լավագույն մասնագետների մատուցմամբ, որը ներառում է՝

● Մենթորների և փորձագետների հետ հանդիպումներ՝ աճի փուլում գտնվող թիմերի հետ (ՓՄՁ-ներ);

● Բիզնես և տեխնոլոգիական ուղղվածության դասընթացներ՝ համապատասխան սեմինարներով, առաջադրանքներով, անհատական (one-on-one) և մենթորների հետ հանդիպումներով՝ գաղափարի փուլում գտնվող թիմերի հետ։

 

Աքսելերացիոն ծրագրի ավարտին մասնակից թիմերն իրենց բիզնես նախագծերը   կներկայացնեն գնահատող հանձնաժողովին: Լավագույն 5 թիմերը կստանան 1.000.000 ՀՀ  դրամ դրամաշնորհ՝ նախագծերը սկսելու կամ զարգացնելու համար: 

 

 

Աքսելերացիոն ծրագրին կարող եք դիմել այստեղ, մինչև սույն թվականի սեպտեմբերի 25, ժամը 23:59։

 

Հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] էլ․ հասցեին կամ զանգահարել՝ 041121480 հեռախոսահամարով:

 




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ