Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

Ամառային դպրոցի մասնակցեցին 78 ուսանողներ և դպրոցականներ

11.08.2014

 

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում ամառային

դպրոցի մասնակցեցին 78 ուսանողներ և դպրոցականներ

 

Հուլիսյան շոգ օրերին Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը հյուրընկալել էր տասնյակ երիտասարդների: Վերջիններս եկել էին կենտրոն՝ մասնակցելու ‹‹Մաթեմատիկա և կիրառություններ›› ամառային դպրոցին, որի կազմակերպիչն էր Երևանի պետական համալսարանի  Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը: Կարևորելով որակյալ կադրերի վերապատրաստումը և պրոֆեսիոնալ մասնագետների շարունակական մուտքը դեպի աշխատաշուկա՝ նախաձեռնությանն աջակցում էր Ձեռնարկությունները ինկուբատոր հիմնադրամը՝ իր Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի հետ համատեղ: 

 

Մասնակիցների թվում էին հանրակրթական դպրոցների 11-րդ ու 12-րդ դասարանի շրջանավարտներ և ԲՈՒՀ-երի 1-ին և 2-րդ կուրսի ուսանողներ՝ թվով շուրջ 78 հոգի:

 

Ամառային դպրոցի հիմնական ծրագրում ներառված էին դասախոսություններ մեքենայական ուսուցում կամ ինքնուս համակարգերի, Գալուայի տեսության տարրերի, ֆինանսական մաթեմատիկայի ներածութան, դիֆերենցիալ հավասարումների տեսության ներածության, Ֆուրիեի անալիզի և կիրառությունների վերաբերյալ:  Բացի այդ դպրոցի 12-օրյա ծրագիրը ներառում էր սեմինար-պարապմունքներ կոմբինատոր վերլուծություն և կցման-արտաքսման եղանակի, հարթության վրա և տարածության մեջ գտնվող ուռուցիկ մարմինների, մաթեմատիկայի ու քաղաքակրթության և այլ թեմաներով:

 

‹‹Մաթեմատիկա և կիրառություններ›› ամառային դպրոցը կազմակերպվում էր առաջին անգամ: Նախատեսվում է, որ այն կկրի շարունակական բնույթ և կդառնա ամենամյա նախաձեռնություն:

 

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը ՀՀ կառավարության և Հնդկաստանի կառավարության համատեղ ծրագիրն է, որը իրականացվում է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի (Հայաստան) և C-DAC կենտրոնի (Հնդկաստան) կողմից: Կենտրոնը ՀՀ կառավարության և Հնդկաստանի կառավարության համատեղ ծրագիրն է, որը իրականացվում է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի (Հայաստան) և C-DAC կենտրոնի (Հնդկաստան) կողմից: Կենտրոնում կազմակերպվում են ՏՏ ոլորտի նեղ մասնագիտական դասընթացներ, իրականացվում են գիտահետազոտական աշխատանքներ, հավաստագրում և խորհրդատվություն տարբեր թեմաներով:





Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ