Ընթացիկ Նորություններ

Ներգրավվող արվեստագետներ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Հրավիրում ենք Հայաստանում բնակվող արտիստների ուշադրությունը․ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է տաղանդավոր արտիստների՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում։

Վեբ կայքերի մշակման ծառայություններ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում հայտարարում է ամրագրման/տոմսերի վաճառքի համակարգի ինտեգրմամբ, լիարժեք գործող էլեկտրոնային առևտրի կայքի ստեղծման մրցույթ՝ Վեբ կայքերի մշակման ծառայություններ մատուցող որակավորված կազմակերպությունների համար: 

Ուղեցույցերի նպատակն է տրամադրել մանրամասն տեղեկատվություն Հայաստանի ՏՏ և ճարտարագիտական ոլորտներում գործող ընկերությունների մասին:


Ներկայացված ընկերությունները դասակարգված են ինչպես այբբենական կարգով, այնպես էլ ըստ իրենց մասնագիտացման և գործունեության ուղղության, ինչը թույլ կտա հեշտությամբ կատարել որոնում: 


Ընկերության նկարագրում ներկայացված են նրա կոնտակտային տվյալները, հիմնադրման պատմությունը, ընկերության կողմից առաջարկվող ապրանքները և ծառայությունները:

 


2016թ. հունվարի 1-ից ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից վարվելու է ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրը, որի ստեղծման նպատակն է ապահովել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ՏՏ ոլորտի վարչական վիճակագրական տեղեկությունների հավաքագրումը և դրանց հիման վրա ոլորտում վերլուծությունների ու կանխատեսումների իրականացումը, որոնք հիմք կհանդիսանան ոլորտի հետագա արդյունավետ քաղաքականության մշակման համար:

Մանրամասն տեղեկությունների համար այցելեք` www.ictstat.am



Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ