Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

Ի՞նչ է ՁԻՀ-ը

«Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից և խորհրդատվական ընկերություններից մեկն է, որը գործում է Երևանում: Կազմակերպությունը հիմնադրվել է 2002թ. Համաշխարհային Բանկի «Ձեռնարկությունների Ինկուբատոր» ծրագրի շրջանակում և  կոչված է խթանելու Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի աճը՝ նորարարության զարգացման, տեխնոլոգիաների կատարելագործման և ընկերությունների ընդլայնման համար նպաստավոր միջավայրի ստեղծման միջոցով :


Մեր գործունեությունն ընդգրկում է ոլորտի զարգացման յուրաքանչյուր բնագավառ՝ ՏՀՏ ոլորտում իրավական, գործարար և կրթական բարեփոխումներ, պետական ծրագրերի իրականացում, ներդրումների ներգրավում և ՓՄՁ ֆինանսավորման մեխանիզմների ստեղծում, անհատական ծառայությունների և խորհրդատվության մատուցում սկսնակ ընկերություններին, մասնագիտական և կառավարման կադրերի վերապատրաստում: Հիմնադրամը ծառայում է որպես հաղորդակցման խաչմերուկ ոլորտում գործող բոլոր կառույցների, պետական և մասնավոր հաստատությունների, միջազգային կազմակերպությունների և կառավարության գործակալությունների, խոշոր վերազգային ընկերությունների և փոքր սկսնակ բիզնեսների համար, համախմբելով և համատեղելով նրանց բոլորի ջանքերը մեկ գլխավոր նպատակի շուրջ՝ հասնել ՏՀՏ գերազանցության:

Մեր նպատակներն են.

  • ստեղծել տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի արդյունավետ ենթակառուցվածք՝ խթանելու տեխնոլոգիական առաջընթացը և անցումը գիտելիքահենք տնտեսության,   
  • իրականացնել ծրագրեր ուղղված համակարգիչների համատարած օգտագործման մակարդակի բարձրացմանը և էլեկտրոնային հասարակություն ձևավորմանը,   
  • աջակցել հայկական ձեռնարկություններին՝ բարձրացնելով նրանց մրցունակությունը համաշխարհային շուկաներում,   
  • մշակել նոր ճանապարհներ օտարերկրյա ուղղակի ներդրումները դեպի Հայաստան ուղղելու նպատակով,   
  • հաստատել կապեր հիմնական տեխնոլոգիական շուկաների գործարար և հետազոտական ոլորտների համայնքների հետ,    
  • աջակցել սկսնակ ընկերությունների ստեղծմանը և նրանց հետագա զարգացմանը,   
  • զարգացնել հայկական ընկերությունների ղեկավար անձնակազմի և մասնագետների հմտությունները, նպաստել աշխատանքի արտադրողականության բարձրացմանը,   
  • հաղորդակից դարձնել տեղական ընկերություններին միջազգային լավագույն փորձին և գիտելիքին:

 

Տե՛ս նաև. 


Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ